Հարբուրգ (Համբուրգ)
Հարբուրգ (UN/LOCODE: DE HBU), Գերմանիայի Համբուրգ քաղաքի 7 շրջաններից մեկն է, ինչպես նաև թաղամաս այդ շրջանում։ Գտնվում է Էլբա գետի հարավային ափերին և ներառում է Համբուրգ քաղաքի նավահանգստային մասը, բնակելի և գյուղական վայրերը և որոշ հետազոտական ինստիտուտներ։ 2016 թվականին շրջանի բնակչությունը կազմել է 163771 մարդ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ներքին բաժանում | Հարբուրգ, Նոյլանդ, Գուտ Մոր, Վիլսթորֆ, Ռյոնեբուրգ, Լանգենբեկ, Զինսթորֆ, Մարմստոֆ, Այսենդորֆ, Հայմֆելդ, Մորբուրգ, Ալտենվերդեր, Հաուստբրուխ, Նոյգրաբեն-Ֆիշբեկ, Ֆրանկոպ, Նոյենֆելդե և Կրանց | ||
Հիմնադրված է | մայիսի 11, 1951 թ. | ||
Մակերես | 161 կմ² | ||
ԲԾՄ | 10 մետր | ||
Բնակչություն | ▼174 369 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Փոստային դասիչ | 21073, 21075, 21077 և 21079 | ||
Պաշտոնական կայք | hamburg.de/harburg | ||
| |||
Պատմություն խմբագրել
Մինչև 1937 թվական Հարբուրգը պատկանել է Հանովերի պրուսական նահանգին և եղել է Հարբուրգի շրջանի մայրաքաղաքը։ 1927 թվականին այն միավորվել է մոտակա Վիլհելմսբուրգ քաղաքի հետ` Հարբուրգ-Վիլհելմսբուրգ քաղաքը ձևավորելու համար։ Համաձայն Մեծ Համբուրգի ակտի այլ քաղաքների հետ միավորվելով, ինչպիսին է Ալտոնան, ներգրավվել է Համբուրգ քաղաքի կազմում[2]։ Չնայած Համբուրգի կազմում լինելուն, Հարբուրգը շարունակում է մնալ Հարբուրգի Հանովերյան շրջանի մայրաքաղաքը։ 1944 թվականին շրջանային մայրաքաղաքը տեղափոխվեց Վինզեն (Լուի)։
2007 թվականի հունվարի 1-ին Ortsämter (տեղամասեր) լուծարվել է և վերակազմավորվել է Համբուրգի բոլոր շրջանների կազմակերպությունը։
2008 թվականի մարտի 1-ին Հարբուրգի Վիլհելմսբուրգ թաղամասը Համբուրգի օրենքի համաձայն տեղափոխվել է Համբուրգ-Միտտե գավառ շրջան[3]։
Աշխաչհագրություն խմբագրել
2006 թվականին ըստ Համբուրգի և Շլեսվիգ-Հոլշտայնի վիճակագրական գրասենյակի՝ Հարբուրգն ունի ընդամենը 160.6 քառ. կմ ընդհանուր տարածք և Հարբուրի շրջանն ունի 3.9 քառ. կմ տարածք։
Վարչական բաժանում խմբագրել
Համբուրգի մյուս շրջանների նման Հարբուրգը բաժանվում է թաղամասերի։ Դրանք են՝
- Ալտենվերդեր
- Կրանց
- Այսենդորֆ
- Ֆրանկոպ
- Գուտ Մոր
- Հարբուրգ
- Հաուստբրուխ
- Հայմֆելդ
- Լանգենբեկ
- Մարմստոֆ
- Մորբուրգ
- Նոյենֆելդե
- Նոյնգրաբեն-Ֆիշբեկ
- Նոյլանդ
- Ռյոնեբուրգ
- Զինսթորֆ
- Վիլսթորֆ
Ժողովրդագրություն խմբագրել
2006 թվականին շրջանն ունեցել է 201119 բնակիչ։ Բնակչության խտությունը մեկ քառակուսի մետրի համար կազմել է 1253 մարդ յուրաքանչյուր կմ2, 18,9%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, իսկ 18,7%-ը` 65 տարեկան կամ ավելի բարձր, 20,1%-ը` օտարերկրյա բնակիչներ են։ 12,785 մարդ գրանցվել է որպես գործազուրկ[4]։ 1999 թվականին եղել է 94273 տնային տնտեսություն, որից 23,9%-ը ունեցել են 18 տարեկանից ցածր երեխաներ, իսկ բոլոր տնային տնտեսությունների 40%-ը կազմված է եղել ֆիզիկական անձանցից։ միջին տնային տնտեսության չափը կազմելէ 2.11[5]:
Բնակչությունը ըստ տարիների[4]
1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 |
182,512 | 183,710 | 187,244 | 190,623 | 192,546 | 195,423 | 196,541 | 196,931 | 197,535 | 197,710 | 197,383 | 195,873 | 195,830 |
2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 |
196,263 | 198,400 | 198,924 | 199,715 | 200,092 | 200,322 | 201,119 |
2006 թվականին շրջանում կատարվել է 24900 քրեական հանցագործություն (124 հանցանք յուրաքանչյուր 1000 մարդու համար)[6]։ Այս թվերը վերաբերում են նաև Հարբուրգ թաղամասին։
Շրջանի պառլամենտ խմբագրել
Պետական խորհրդարանական ընտրություններին (Bürgerschaft) զուգահեռ, Bezirksversammlung ընտրվում է որպես քաղաքացիների ներկայացուցիչ։ Այն բաղկացած է 51 ներկայացուցիչներից։
Ընտրություններ խմբագրել
Համբուրգում ընտրությունները տեղի են ունեցել 2008 թվականի փետրվարի 24-ին։ Ընտրություններում 5%-ի շեմը հաղթահարած կուսակցություններն են՝ պահպանողական Քրիստոնեական-դեմոկրատական միությունը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Միություն 90/Կանաչներ (GAL), Ձախակողմյանները և Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցությունը (FDP): Ընտրողների մասնակցության թիվը կազմել է 54,6%[7]։
Party | Percent | Seats |
---|---|---|
ՔԴՄ | 40 | 21 |
ԳՍԴԿ | 35.8 | 18 |
Կանաչներ | 10.1 | 5 |
Ձախակողմյաններ | 8.1 | 4 |
ԳԱԺԿ | 6 | 3 |
Կրթություն խմբագրել
Շրջանում գործում են 32 տարրական և 26 միջնակարգ դպրոցներ (օր. Ֆրիդրիխ-Էբերտ գիմնազիան), ներառյալ 3 տարրական և 4 միջնակարգ դպրոցներ Հարբուրգ թաղամասումref name="stats 2006"/>:
Համբուրգի տեխնոլոգիական համալսարանն իր ինժեներական ֆակուլտետների համար միջազգային հեղինակություն ունի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.statistik-nord.de/fileadmin/Dokumente/Statistische_Berichte/bevoelkerung/A_I_S_1_j_H/A_I_S_1_j22.xlsx
- ↑ Groß-Hamburg-Gesetz
- ↑ Act of the areal organisation
- ↑ 4,0 4,1 Residents registration office, source: statistical office Nord of Hamburg and Schleswig-Holstein (2006)
- ↑ Source: statistical office Nord of Hamburg and Schleswig-Holstein (1999)
- ↑ State Investigation Bureaux (Landeskriminalamt), source: statistical office Nord of Hamburg and Schleswig-Holstein (2006)
- ↑ Final election result, source: statistical office of Hamburg and Schleswig-Holstein (2008)
Արտաքին հղումներ խմբագրել
- Harburg on hamburg.de (only in German language)
- Pictures of Hamburg-Harburg Archived 2016-10-18 at the Wayback Machine.
Աղբյուրներ խմբագրել
- Greater Hamburg Act Gesetz über Groß-Hamburg und andere Gebietsbereinigungen (Groß-Hamburg-Gesetz) 26 January 1937 Archived 17 January 2018 at the Wayback Machine. Text of the law
- Statistical office Hamburg and Schleswig-Holstein Statistisches Amt für Hamburg und Schleswig-Holstein, official website
- Act of the areal organisation, July 6, 2006 Gesetz über die räumliche Gliederung der Freien und Hansestadt Hamburg (RäumGiG)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարբուրգ (Համբուրգ) կատեգորիայում։ |