Հարավային Օսիայի զինանշան

Հարավային Օսիայի զինանշան (օսերեն՝ Республикæ Хуссар Ирыстон, ռուս.՝ Герб Республики Южная Осетия, վրաց.՝ გერბი, რომ სამხრეთ ოსეთის რესპუბლიკის), Հարավային Օսիայի ազգային խորհրդանիշներից մեկը[1][2]` դրոշի և օրհներգի հետ միասին։

Հարավային Օսիայի զինանշան
Մանրամասնություններ
Հիմք1999, մայիսի 19

Զինանշանը ստեղծվել է 1999 թվականի մայիսի 19-ին։ Զինանշանի դիզայնը վերցված է Հյուսիսային Օսիայի զինանշանից, սակայն կատարվել են որոշ փոփոխություններ։

Նկարագրություն

խմբագրել

Հարավային Օսիայի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր վահան։ Վահանը պաշտպանում է Առաջավորասիական ընձառյուծը, որը ունի դեղին գունավորում։ Զինանշանի հետևի մասում գտնվում են Կովկասյան լեռները, որոնք Հարավային Օսիայի խորհրդանիշներից են։ Զինանշանի շրջակա մասում գտնվում են գրություններ` երկու լեզուներով՝ օսերեն («Республикæ Хуссар Ирыстон») և ռուսերեն («Республика Южная Осетия»)։ Զինանշանի գույները համապատասխանում են Հարավային Օսիայի դրոշի գույներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gigauri, David. «FOTW Site regarding South Ossetia». Վերցված է 2007 թ․ հունվարի 5-ին.
  2. Tabuev, Soslan. «The State Emblem of RSO». Վերցված է 2007 թ․ հունվարի 5-ին.