Հավերժական հրեան (ֆիլմ)

Հավերժական հրեան (գերմ.՝ Der ewige Jude), 1940 թ. նկարահանված գերմանական հակասեմիտական պրոպագանդական ֆիլմ։ Անունը վերցված է «Թափառող հրեայի» մասին քրիստոնեական առասպելից։ Ռեժիսորն է Ֆրիզ Հիպլերը։

Picto infobox cinema.png
Հավերժական հրեան
Der ewige Jude
Հավերժական հրեան (ֆիլմ).jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ժանրպրոպագանդա
Թվական1940
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՖրիզ Հիպլեր
Սցենարի հեղինակԷբերհարդ Տաուբերտ
ԴերակատարներՉարլի Չապլին[1][2], Ալբերտ Այնշտայն[1], Ադոլֆ Հիտլեր[1], Fritz Kortner?[1], Փիթեր Լորե[1][2], Էրնստ Լյուբիչ[1][2], Ռոզա Լյուքսեմբուրգ[1], Anna Sten?[1], Curt Bois?[1][2], Harry Giese?[1][2], Mona Maris?[1][2], Մաքս Ռայնհարդ[2], Rosa Valetti?[2] և Kurt Gerron?[2]
ԵրաժշտությունFranz R. Friedl?
Կարդում ենՀարրի Գիզե
ԿինոընկերությունDeutsche Film Gesellschaft
Տևողություն65 րոպե
ՏեղայնացնողTerra

Ֆիլմի ստեղծման վրա անմիջական ազդեցություն են թողել ինչպես Ադոլֆ Հիտլերը, այնպես էլ Յոզեֆ Գեբելսը` (Նացիստական Գերմանիայի պրոպագանադայի նախարարը)։

Ֆիլմի կազմված է հակասեմիտական բնույթ կրող «վավերագրական» կադրերից։ Հիմնականում պատկերված են Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի հրեաները, որոնք այդ ժամանակ Լեհաստանի բնակչության 10 տոկոսն էին կազմում։

Ֆիլմը բաղկացած է չորս մասից.

  • Լեհաստանի հրեաների գետտոներ
  • Հրեական ծագում ունեցող տարբեր քաղաքական գործիչներ և արտիստներ
  • Հրեաների ծեսերը, աղոթքները, կրոնական դաստիարակությունը, դաժան կերպով կենդանիներ զոհելը
  • 1930 թ. հունվարի 30-ի Հիտլերի ելույթը

Ֆիլմում դիտավորյալ կերպով ցուցադրվում են աղքատ հագնված, հակակրանք առաջացնող արտաքինով հրեաներ, որոնք խորամանկ քմծիծաղով նայում են տեսախցիկին։ Հրեաների հայտնվելը Արևելյան Եվրոպայում համեմատվում է առնետների տարածման հետ։ Ընտրովի վիճակագրական տվյալներ են ներկայացվում նրանց քանակի, զբաղեցրած մասնագիտությունների և հանցավորության վերաբերյալ։

Գերմանիայում ֆիլմն այժմ արգելված է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել