Հասմիկ Վարդանյան

հայ թավջութակահարուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հասմիկ Վարդանի Վարդանյան (դեկտեմբերի 13, 1988(1988-12-13), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահարուհի։ Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2012)[1]։

Հասմիկ Վարդանյան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1988(1988-12-13) (35 տարեկան)
Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթավջութակահար
Գործիքներթավջութակ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Հասմիկ Վարդանյանը ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 13-ին, Կոտայքի շրջանի Հրազդան քաղաքում։ Սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև երաժշտական կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Արմեն Մեսրոպյանի դասարան) և ստացել մագիստրոսի աստիճան, ապա՝ Հյուսթոնի համալսարանի Մուրս երաժշտական դպրոցում։

2005 թվականից որպես մենակատար և նվագախմբի կոնցերտմայստեր հանդես է եկել միջազգային բեմերում, Միջազգային երիտասարդական նվագախմբի կազմում հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրություններում (առաջին թավջութակ)։ 2009-2010 թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում (առաջին թավջութակ), նվագախմբի հետ հանդես եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Բելառուսում։ 2010-2016 թվականներին նվագել է Կոմիտասի անվան ազգային քառյակում և համերգներով հանդես եկել Խորվաթիայում, Մոլդովայում, Արցախում[2]։

2014 թվականին Նարեկացի արվեստի միությունում կայացել է Հասմիկ Վարդանյանի մենահամերգը՝ Անահիտ Դիլբարյանի դաշնամուրային ուղեկցությամբ[3]։

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 2015 թվականին Երևանում Նարա Ավետիսյանի հետ հանդես է եկել Ֆրեդերիկ Շոպենի, Յոհաննես Բրամսի, Դմիտրի Շոստակովիչի, Ջ. Սոլիմայի կատարումներով[4]։

Մրցանակներ խմբագրել

  • «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակ (2009)
  • 2-րդ մրցանակ, արծաթե մեդալ, Արամ խաչատրյանի անվան թավջութակի միջազգային մրցույթ (2010)
  • 1-ին մրցանակ, Թավջութակի «Շլերն» միջազգային մրցույթ, Իտալիա (2011)
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ («Գործիքային կատարում» անվանակարգում լավագույն կատարման համար) (2012)[5]
  • «Տարվա լավագույն դասական նվագախումբ» պարգև (2012)
  • Հայաստանի ազգային կամերային երաժշտական մրցույթի 1-ին մրցանակ (2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ նախագահի մրցանակ, Հասմիկ Վարդանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. «Հասմիկ Վարդանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. Թավջութակը Նարեկացիում
  4. Նարա Ավետիսյանը և Հասմիկ Վարդանյանը հանդես կգան մեկ երեկոյի ընթացքում
  5. Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը