Հասմիկ Հարությունյան (երաժշտագետ)

երաժշտագետ

Հասմիկ Հայկի Հարությունյան (ապրիլի 12, 1963(1963-04-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (2005)[1]։

Հասմիկ Հարությունյան
Ծնվել էապրիլի 12, 1963(1963-04-12) (61 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԱրմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
ԿրթությունԳյումրու երաժշտական ուսումնարան (1982) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1987)

Կենսագրություն խմբագրել

Հասմիկ Հարությունյանը ծնվել է 1963 թվականի ապրիլի 12-ին Լենինականում (ներկայում՝ Գյումրի)։ 1982 թվականին ավարտել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումարանը, 1987 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիան։

1987-2004 թվականներին եղել է Գյումրիի «Կումայրի» պատմաճարտարագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատող, 1997 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ազգագրության բաժնի աշխատակից, 2005 թվականից՝ կենտրոնի գիտական քարտուղար։

1990-2004 թվականներին դասավանդել է Գյումրիի Ն. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում (երաժշտության տեսության բաժնի վարիչ), 1997-2013 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում, որտեղ 2019 թվականին դարձել է տնօրեն (ժամանակավոր պաշտոնակատար)։ 2012 թվականից դրա հետ միաժամանակ աշխատել է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում։

Ուսումասիրությունները վերաբերում են հայ հոգևոր երաժշտության պատմությանն ու տեսությանը (մասնավորապես՝ հայ միջնադարյան երաժշտության աղբյուրագիտությանը), հայ էթնոերաժշտագիտությանը (Շիրակ գավառի ժողովրդական, ժողովրդական պրոֆեսիոնալ արվեստներին)։

Մատենագիտություն խմբագրել

  • Երաժշտությունը V–XV դդ. հայ մատենագրության մեջ, Երևան, 2010։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։