Հասկեր հավաքողները

Հասկեր հավաքողները (ֆր. Des glaneuses), Բարբիզոնյան դպրոցը ներկայացնող ֆրանսիացի նկարիչ Ժան Ֆրանսուա Միլլեի նկարը:

Picto infobox artiste.png
Հասկեր հավաքողները
Jean-François Millet - Gleaners - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչԺան Ֆրանսուա Միլլե[1]
տարի1857[1]
բարձրություն830 Միլիմետր
լայնություն1100 Միլիմետր
ստեղծման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
ուղղությունռեալիզմ[2] և նատուրալիզմ[2]
ժանրկենցաղային ժանր և ռեալիզմ[2]
նյություղաներկ և կտավ
գտնվում էGare d'Orsay? և Ֆրանսիա[1]
հավաքածուՕրսե թանգարան
կայք
The Gleaners by Jean-François Millet Վիքիպահեստում

Գյուղական կյանքը Միլլեի ամենասիրելի թեմաներից մեկն էր, և այս կտավը դարձավ հասկեր հավաքողների թեմայի վրա տասնամյա աշխատանքի բարձրակետը: Լուսաբացին հավաքողներին թույլատրվում էր անցնել դաշտերով և ժողովել հնձիչների թողած հասկերը: Այս կտավում նկարիչը պատկերել է հավաքողներից երեքին, որոնք խոր խոնարհումով կռացել են գետնին, քանի որ միայն այդպես է հաջողվում ձեռքն առնել հունձից մնացած հասկերը: Նրանց միջոցով Միլլեն ցույց է տվել ծանր գործողության երեք փուլերը, որոնք կանայք պետք է անդադար կրկնեին. թեքվել, ընտրել ընդավոր հասկերը և նորից շտկվել: Կանանց ձեռքերի փոքր խրձերը հակադրվում են հետին պլանում երևացող առատ բերքին: Այնտեղ դեզեր են, ցորենի կապուկներ, սայլ և աշխատանքով զբաղված մի խումբ հնձվորներ:

Նկարիչը կարողացել է ճշգրտորեն հաղորդել շինականների աշխատանքի ողջ ծանրությունը, նրանց չքավորությունը և խոնարհությունը: Այնուհանդերձ, ստեղծագործությունը արժանացել է հանրության ու քննադատների տարբեր գնահատականների, ինչը Միլլեին ստիպել է ժամանակավորապես անդրադառնալ գեղջկական կյանքի ավելի բանաստեղծական կողմերին:

ԳրականությունԽմբագրել

  • Francesca Petrucci [a cura di], I maestri del naturalismo europeo. Opere di Giuseppe Graziosi, Constantin Meunier, Jean-Françoise Millet, Polistampa, 1998 (ISBN 88-8304-010-4)
  • Patrizia Foglia, Chiara Gatti, Luigi Martini [a cura di], Il lavoro inciso — Arbeit der Grafik. Capolavori dell’arte grafica da Millet a Vedova — Meisterw == Հղումներ ==
  1. 1,0 1,1 1,2 https://beckchris.wordpress.com/visual-arts/best-works-of-art-of-all-time-the-critics-picks/ — 2013.
  2. 2,0 2,1 2,2 https://beckchris.wordpress.com/visual-arts/art-history-101-part-iv-1800-present/ — 2013.
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://jocondelab.iri-research.org/jocondelab/notice/55714/ — 2014.