Հասանօվա (Վարդոյի գավառ)

Հասանօվա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Վարդոյի գավառակում։

Գյուղ
Հասանօվա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՎարդոյի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Եղել է հայաբնակ գյուղ։ 1890 թվականին ուներ 80 տուն` 600 բնակչով, իսկ 1909 թվականին՝ 30-40 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հասանօվան ուներ 1291 թվականին կառուցված հայկական եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 372

Աղբյուրներ խմբագրել