Հառաչանքների կամուրջ

Հառաչանքների կամուրջ (իտալ.՝ Ponte dei Sospiri), Վենետիկի կամուրջներից մեկի անվանումը։ Կառուցվել է 1602 թվականին Անտոնիո Կոնտիի կողմից և զարդարվել բարոկկոյի ոճով։ Կամուրջը բանտը կապել է Դոժերի պալատին, որտեղ գտնվել է դատարանը։ Հառաչանքները, որից ծագում է կամրջի անունը, ոչ թե սիրահարներինն են, այլ բանտարկյալներինը, որոնք, անցնելով այս ծածկած կամրջով, վերջին անգամ տխուր հառաչանքով նայել են Վենետիկին։ Չնայած տեղի լեգենդներից մեկի համաձայն՝ սիրահարները հավերժ իրար կսիրեն, եթե նրանք մայրամուտին գոնդոլում համբուրվեն «Հառաչանքների կամրջի» տակ[1]:

Picto infobox bridge1.png
Հառաչանքների կամուրջ
Antonio Contin - Ponte dei sospiri (Venice).jpg
Անունովsigh?
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղանքՎենետիկ
Տեսակհետիոտնային կամուրջ և տեսարժանություն
Նյութքար
Հատում էռիօ դել Պալացո
ՃարտարապետԱնտոնիո դա Պոնտե
Երկարություն11 մետր
Կոորդինատներ: 45°26′2.6000001016006″ հս․ լ. 12°20′27.100000099599″ ավ. ե. / 45.434055555583775288° հս․. լ. 12.34086111113877671° ավ. ե. / 45.434055555583775288; 12.34086111113877671

Համանուն կամուրջներԽմբագրել

 
Հառաչանքների կամուրջ, Քեմբրիջ
 
Հառաչանքների կամուրջ, Օքսֆորդ
  • «Հառաչանքների կամուրջ» կա նաև Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա), որը կառուցվել է 1831 թվականին։ Այն ձևով նման չէ Վենետիկի համանուն կամրջին, բայց նրանց միավորում է այն հանգամանքը, որ երկուսն էլ ունեն պատեր և տանիք։
  • «Հառաչանքների կամուրջը» Օքսֆորդի Հարթֆորդ կամրջի ոչ պաշտոնական, սակայն ուղեցույցներում նշվող անունն է։ Կամուրջը կառուցվել է 1914 թվականին։ Չափերով այն նման է Վենետիկի Հառաչանքների կամրջին, սակայն ձևով հիշեցնում է վենետիկյան մեկ այլ՝ Ռիալտոյի կամուրջը։

ԾանոթագրություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել