Հաջի Հեյբաթ մզկիթ (ադրբ.՝ Hacı Heybət Məscidi), 18-րդ դարի մզկիթ է, որը գտնվում է Բաքվի Իչարի Շահար տարածքում։ Պատկանում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրը[1][2][3]։

Հաջի Հեյբաթ մզկիթ
Hacı Heybət məscidi
Տեսակմզկիթ
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Բաքու, (Իչարի Շահար) Ադրբեջան
Հիմնվել է1791
Կառուցման սկիզբ1791
Ճյուղ/ավանդույթիսլամ
ԿարգավիճակԳործող
Վերանորոգվել է 1902 թվականին
Ճարտարապետություն
ՃարտարապետՀաջի Հեյբաթ Էմիրելի
ՈճՇիրվան - Ապշերոնի դպրոց
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Հաջի Հեյբաթ մզկիթի տապանագիրը

Մզկիթը գտնվում է Շիրվանշահերի ապարանքների մոտ։ Շատ պատմական մզկիթների պես, Հաջի Հեյբաթի մզկիթի պատի վրա ևս կա արձանագրություն[4], որտեղ նշված է, որ, Հաջի Հեյբաթի մզկիթը կառուցվել է 1791 թվականին Հաջի Հեյբաթ Ամիր Ալի-օղլիի կողմից։ Մզկիթի ճարտարապետությունը պատկանում է Շիրվան-Ապշերոնի ճարտարապետական դպրոցին։ Մզկիթը գործում է Իչարի Շահար պետական պատմական արգելավայրի վարչության վերահսկողության ներքո։ Ներքին մուտքի մոտ կանգնած է միհրաբը։ Մզկիթը բաղկացած է ուղղանկյուն աղոթասրահից և փոքր միջանցքից։ 1998 թ. տեղի ունեցած հնագիտական պեղումների ընթացքում երկու սենյակ է հայտնաբերվել[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бретаницкий Л. С. Зодчество Азербайджана XII- XVI вв. и его место в архитектуре Переднего Востока / Главная редакция восточной литературы. — М.: Наука, 1966. — С. 400. — 556 с.
  2. Архитектура Азербайджана. Очерки. — Баку: Издательство АН Азербайджанской ССР, 1952. — С. 633—634.
  3. Г. М. Ализаде. Народное зодчество Азербайджана и его прогрессивные традиции. — Издательство Академии наук Азербайджанской ССР, 1963. — С. 38. — 228 с.
  4. Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի պաշտոնական կայքը
  5. «Մզկիթի տեղը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.