Հաճի-Հապիպլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Պելյանի գավառակում։

Գյուղ
Հաճի-Հապիպլի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՊելյանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն756 մարդ (2023)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հաճի-Հապիպլի (Աշխարհ)##
Հաճի-Հապիպլի (Աշխարհ)

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը գտնվել է Անտիոք քաղաքից Մուսա լեռ տանող ճանապարհի եզրին՝ լեռան հարավային ստորոտում։ Շրջապատված է պտղատու ծառերի այգիներով, ունի գեղատեսիլ և առողջարար բնություն։ 1913 թվականին ուներ 220, 1939 թվականներին՝ 300 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում շերամապահությամբ, մետաքսագործությամբ, նաև հողագործությամբ, որմնադրությամբ։ Կար եկեղեցի (սուրբ Աստվածածին, հիմնադրման տարեթիվն անհայտ է) և դպրոց։

Մուսա լեռան ինքնապաշտպանական կռիվների մասնակից յոթ գյուղերից մեկն էր։ Գյուղի պատմական հուշարձաններից էր Թալիլա (Թալայլու) վանքը, որը նաև ուխտատեղի էր։

Պատմություն

խմբագրել

1919-1939 թվականներին եղել է ֆրանսահպատակ Սիրիայի կազմում։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ Ֆրանսիան Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, Խդրբեկի հայ բնակիչները գաղթեցին Սիրիա, ապա՝ Լիբանան, որտեղից նրանց զգալի մասը 1946-1947 թվականների մեծ հայրենադարձության ժամանակ ներգաղթեց Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատեց Երևանում, Լենինականում ու Էջմիածնում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 242