Հան Յու

չին գրող, փիլիսոփա, պետական գործիչ

Հան Յու ((Չինարեն), 768[1], Mengzhou, Տան հարստություն - դեկտեմբերի 25, 824[1], Չանյան), Տան արքայատոհմի օրոք գործած չին գրող, փիլիսոփա, պետական գործիչ, ով նշանակալի ազդեցություն է գործել նոր կոնֆուցիականության (նեոկոնֆուցիանիզմի) ուսմունքի ու չինական գրական ավանդույթների զարգացման վրա և բնորոշվում է որպես Դանթեի, Շեքսպիրի, Գյոթեի հետ համեմատելի հեղինակ[3]։ Քաղաքականության բնագավառում կանգնած է եղել կենտրոնացված հզոր իշխանության, մշակույթի ասպարեզում՝ ուղղափառ պահպանողականության դիրքերում։ Դասվում է Չինաստանի լավագույն արձակագիրների շարքին[4]։ Մին արքայատոհմի կառավարման ժամանակներում գործած գիտնական Մաո Կունը (茅坤) նրան առաջին տեղն է հատկացնում «Տան և Սուն արքայատոհմերի իշխանության ժամանակների արձակի ութ մեծ վարպետների շարքում»[5]։

Հան Յու
Դիմանկար
Ծնվել է768[1]
ԾննդավայրMengzhou, Տան հարստություն
Մահացել էդեկտեմբերի 25, 824[1]
Մահվան վայրՉանյան
ԳերեզմանHeyang[2]
ՔաղաքացիությունՏան հարստություն
ԿրոնԿոնֆուցիականություն
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, գրող, գեղագիր, քաղաքական գործիչ և պատմաբան
Ծնողներհայր՝ Han Zhongqing?[2]
ԵրեխաներՀան Չանգ[2], Հան Ռու[2] և Han Zhouchou?[2]
 Han Yu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հան Յուն, որ ազնվականի զավակ էր, երկու տարեկան հասակում որբացել է և մեծացել, հասակ է առել ավագ եղբոր ընտանիքում։ Ավանդազրույցն ասում է, որ նա գրել-կարդալ սովորել է ինքնակրթությամբ[6]։

Հաղթահարելով նախկինում պարտադրված կանոնների կապանքները՝ Հան Յուն սկզբնավորել է արձակագրության նոր ոճ ու եղանակ, այսպես կոչված՝ կու-վենը, որն ավելի ազատ էր։ Պոեզիայի բնագավառում ևս փորձել է ջախջախել ավանդական ձևերը (հեղինակել է շուրջ երեք հարյուր բանաստեղծություն)[7]։

Փիլիսոփայության ասպարեզում լինելով նոր կոնֆուցիականության հիմնադիրներից մեկը, անզիջում պայքար է մղել դաոսականության և բուդդայականության աճող ազդեցության դեմ, որի պատճառով ենթարկվել է մեկամյա աքսորի[8]։ Նրա փիլիսոփայական աշխատությունները պատշաճ կերպով չեն արժևորվել մինչև 11-րդ դարը։

Հան Յուի պատվին է անվանակոչվել Չինաստանի Հանցզյան գետը։

Տես նաև խմբագրել

Կոնֆուցիուս

Գրականություն խմբագրել

  • Мазур Т. Г. Конфуцианство как идеология «служилого сословия» в сочинениях Хань Юя (768—824): диссертация. Улан-Удэ, 2003. [1]
  • Chen Y. Images and ideas in Chinese classical prose: studies of four masters. Stanford: Stanford UP, 1988.
  • Hartman Ch. Han Yü and the T’ang search for unity. Princeton: Princeton UP, 1986.
  • Owen St. The poetry of Meng Chiao and Han Yü. New Haven: Yale UP, 1975.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Կենսագրական տվյալների չինական բազա
  3. William H. Nienhauser Jr., ed. (1986). The Indiana Companion to Traditional Chinese Literature. Indiana University Press. էջեր 397–399. ISBN 0253329833.
  4. Gladys Yang (1984). Poetry and prose of the Tang and Song. էջ 63.
  5. Sigfried J. de Laet (ed.). History of Humanity: From the seventh to the sixteenth century. էջ 1083.
  6. | titul = Han Yu (768–824) | periodikum = Lapham’s Quarterly | url = https://www.laphamsquarterly.org/contributors/han-yu | jazyk = en | datum přístupu = 2019-03-30 }}
  7. | titul = Han Yu | Encyclopedia.com | periodikum = www.encyclopedia.com | url = https://www.encyclopedia.com/people/history/historians-miscellaneous-biographies/han-yu | datum přístupu = 2019-03-30 }}
  8. | titul = Han Yu | Chinese author | periodikum = Encyclopedia Britannica | url = https://www.britannica.com/biography/Han-Yu | jazyk = en | datum přístupu = 2019-03-30 }}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հան Յու» հոդվածին։