Հանրահաշվական արտահայտություն

Հանրահաշվական արտահայտություն կոչվում է մեկ կամ մի քանի հանրահաշվական մեծություն (թվեր և փոփոխականներ), որոնք կապված են միմյանց հետ թվաբանական գործողությունների՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում, ինչպես նաև արմատ հանելու և աստիճան բարձրացնելու (ընդ որում արմատի ցուցիչը և աստիճանը պարտադիր պետք է լինեն ամբողջ թվեր) և այդ գործողությունների կիրառման հաջորդականությունը (սովորաբար տարբեր տեսքերի փակագծեր)։ Մեծությունների թիվը, որոնք ներառված են հանրահաշվական արտահայտություններում, պետք է լինեն վերջավոր[1]։

Հանրահաշվական արտահայտությունը սինտակսիկ հասկացություն է, այլ կերպ ասած, ինչ որ բան հանրահաշվական արտահայտություն է այն և միայն այն դեպքում, երբ ենթարկվում է ֆորմալ քերականական կանոններին։ Եթե հանրահաշվական արտահայտությունում փոփոխականները համարենք պարամետրեր, ապա այն ձեռք է բերում հանրահաշվական ֆունկցիայի իմաստ։

ԳրելաձևերըԽմբագրել

Հանրահաշվական արտահայտության խիստ գրելաձևի օրինակ, որտեղ հաշվարկների հաջորդականությունը միանշանակ որոշվում է փակագծերով և գործողությունները չունեն առաջնահերթություն մեկը մյուսի նկատմամբ․

 

Մաթեմատիկայի մեծ շրջանակների համար գրառումները կրճատ տեսքով ներկայացնելու նպատակով ընդունված է գործողությունների առաջնահերթությունների ներմուծում, որի արդյունքում կարելի է բաց թողնել որոշ փակագծեր և բազմապատկման նշաններ։ Նման ձևով արտահայտությունը կունենա այսպիսի տեսք․

 

կամ պարզ քանորդի գծիկի օգտագործմամբ․

 

Մասնավոր դեպքերԽմբագրել

  • Այն դեպքում, երբ հանրահաշվական արտահայտությունում արմատը չի օգտագործվում ոչզրոյական թվով փոփոխականներով։ Այն կոչվում է ռացիոնալ ֆունկցիա։
  • Այն դեպքում, երբ հանրահաշվական արտահայտությունում արմատ է հանվում այլ արտահայտություններից, որը նույնպես պարունակում է արմատ։ Այդ ներքին արմատները կոչվում են ներդրված ռադիկալներ։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Բրոնշտեյն Ի․Ն․, Սեմենդյաև Կ․Ա․ «Մաթեմատիկայի տեղեկագիրք», Մ․, 1964