Հանս Շեֆեր

գերմանացի ֆուտբոլիստ

Յոհան Շեֆեր (գերմ.՝ Johann Schäfer, հոկտեմբերի 19, 1927(1927-10-19)[1], Zollstock, Rodenkirchen, Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - նոյեմբերի 7, 2017(2017-11-07)[1], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[2]), ավելի հայտնի է որպես Հանս Շեֆեր (գերմ.՝ Hans Schäfer), գերմանացի ֆուտբոլիստ, 1954 թվականի աշխարհի չեմպիոն, Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ավագ 1957-1962 թվականներին։ Ամբողջ ակումբային կարիերան անցկացրել է «Քյոլնում»։

Հանս Շեֆեր
գերմ.՝ Hans Schäfer
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 19, 1927(1927-10-19)[1]
Ծննդավայր Zollstock, Rodenkirchen, Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 7, 2017(2017-11-07)[1] (90 տարեկան)
Մահվան վայր Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 174 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

1948-1965 թվականներին Շեֆերը հանդես է եկել «Քյոլն» ֆուտբոլային ակումբում։ Հանդես է եկել որպես ձախ եզրային հարձակվող։

Գերմանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1952 թվականի նոյեմբերի 9-ին Շվեյցարիայի հավաքականի հետ միջազգային ընկերական հանդիպման ժամանակ՝ դառնալով գոլի հեղինակ։ 1954 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Շեֆերը խփել է չորս գոլ և մրցաշարի ընթացքում եղել է Գերմանիայի լավագույն հարձակվողներից մեկը։ 1954 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հավաքականի կազմում անցկացրել է 39 խաղ, խփել 15 գոլ։ Շեֆերը հանդես է եկել աշխարհի երեք առաջնություններում՝ բացի 1954 թվականից, Մունդիալներում խաղացել է նաև 1958 (4-րդ տեղ) և 1962 թվականներին։ Աշխարհի առաջնություններում ընդհանուր առմամբ խփել է 7 գոլ։ 1957-1962 թվականներին անցկացրել է 16 խաղ՝ հանդես գալով որպես Գերմանիայի հավաքականի ավագ։

Մասնակցել է ԽՍՀՄ հավաքականի հետ հայտնի հանդիպմանը 1955 թվականին. խաղացել է բոլոր 90 րոպեները, խփել 1 գոլ։

Վերջին խաղային տարիներին Շեֆերը վերաորակավորվել է ձախ եզրային հարձակվողի։ Մահացել է 2017 թվականի նոյեմբերի 7-ին քաղցկեղից։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել

Անձնական

խմբագրել
  • Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1963
  • «Արևմուտք» օբերլիգայի պատմության լավագույն ռմբարկու՝ 223 գոլ
  • «Քյոլնի» պատմության լավագույն ռմբարկու՝ 304 գոլ

Ելույթների վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[3] ԳԴՀ առաջնություն Գավաթներ[4] Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Քյոլն 1948/49 26 18 0 0 2 2 - - 28 20
1949/50 28 17 0 0 - - - - 28 17
1950/51 27 11 0 0 - - - - 27 11
1951/52 28 15 6 2 - - - - 34 17
1952/53 28 26 0 0 ? ? - - 28+ 26+
1953/54 28 26 2 1 4+ 2+ - - 34+ 29+
1954/55 19 10 0 0 1+ ? - - 20+ 10+
1955/56 29 14 0 0 ? ? 0 0 29+ 14+
1956/57 22 17 0 0 2+ 2+ 0 0 24+ 19+
1957/58 29 15 5 3 ? ? 0 0 34+ 18+
1958/59 27 13 5 0 ? 0 0 0 32+ 13
1959/60 20 16 4 0 ? ? 0 0 24+ 16+
1960/61 23 19 6 2 3+ 3+ 0 0 32+ 24+
1961/62 23 13 4 2 4+ 1+ 2 0 33+ 16+
1962/63 26 11 7 3 2 1 2 1 37 16
1963/64 22 12 - - 2 3 7 1 31 16
1964/65 17 8 - - 0 0 3 0 20 8
Ընդհանուր 422 261 39 13 32 28 14 2 507 304
Քյոլնի հավաքական[5] 1958/60 - - - - - - 1 0 1 0
1960/61 - - - - - - 1 0 1 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 2 0 2 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 422 261 39 13 32 28 16 2 509 304

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. Erik Eggers (2017 թ․ նոյեմբերի 7). «Zum Tod von Hans Schäfer: „Schäfer, nach innen geflankt"» (գերմաներեն). Spiegel Online. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. Մինչև 1963/64 մրցաշրջանը՝ տարածաշրջանային Բեցիրկսլիգա «Ռեյն» և Օբերլիգա «Արևմուտք», հետագայում՝ Բունդեսլիգա։
  4. ԳԴՀ գավաթ (10 խաղ/8 գոլ), Արևմտագերմանական գավաթ (20 խաղ / 18 գոլ), «Ռեյն» բեցիրկսլիգայի փլեյ-օֆի հանդիպումներ (1948/49 մրցաշրջան)։
  5. Քյոլնի հավաքականը, որը մասնակցել է Տոնավաճառների գավաթի 1958/60 և 1960/61 խաղարկություններին։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Շեֆեր» հոդվածին։