Հաննա Մանչինի (անգլերեն` Hannah Mancini, ծնվ.` 1980 թ. մարտի 12, Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգահան, ով ներկայացրել է Սլովենիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում:

Հաննա Մանչինի
ESC2013 - Slovenia 12.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 12, 1980 (40 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս Անջելես
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ԺանրերՀաուզ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան
ԳործիքներՎոկալ
Hannah Mancini Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հաննա Մանչինին ծնվել է 1980 թվականի մարտի 12-ին ԱՄՆ-ում, (Հյուսիսային Կալիֆոռնիա), այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Կոլորադո, ապա Լոս Անջելես։ Մի քանի տարի անց ամուսնացել է սլովենիայի քաղաքացի Գրեգորի հետ և տեղափոխվել են Սլովենիա։

ԿարիերաԽմբագրել

Եվրատեսիլ 2011Խմբագրել

2011 թվականի փետրվարին Հաննան DJ Sylvain-ի և Մայք Վալեի հետ միասին «Ti si tisti» երգով մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթի Սլովենիայի ազգային ընտրությանը, սակայն չի հաջողվել հասնել եզրափակիչ փուլ։

Եվրատեսիլ 2013Խմբագրել

2013 թվականի փետրվարի 1-ին Եվրատեսիլում Սլովենիայի ազգային հեռարձակող RTV Slovenija հեռուստաընկերությունը ներքին ընտրությամբ Հաննային ընտրում է Եվրատեսիլ 2013-ի Սլովենիայի ներկայացուցիչ։ Փետրվարի 14-ին կայանում է «Straight Into Love» երգի պրեմիերան, որով Հաննան ներկայանում է մայիսի 14-ի առաջին կիսաեզրափակչում։ Նա հավաքում է 8 միավոր և զբաղեցնում է կիսաեզրափակչի վերջին՝ 16-րդ հորիզոնականը և չի հաջողվում հասնել եզրափակիչ փուլ։

Արտաքին հղումներԽմբագրել