Հանթեր (անգլ.՝ Hunter River), գետ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Երկարությունը 300 կիլոմետր, ավազանի մակերեսը մոտ 22.000 կմ²[2]։ Ակունքները գտնվում են Լիվերպուլ լեռնաշղթայի լանջին, որից հետո գետը հոսում է հովիտով (որը գտնվում է Սիդնեյից 120-300 կիլոմետր դեպի հյուսիս) և նահանգի ծովափի խոշորագույն հարթավայրերից մեկով։ Հանթերը Նյուքասլ քաղաքի մոտ թափվում է Թասմանի նեղուցը։ Գետի խոշոր վտակներից են Փաթերսոնը և Վիլյամսը։

Հանթեր
Բնութագիր
Երկարություն300 կմ
Ավազանի մակերես22 000 կմ²
Գետաբերանի տեղակայումԹասմանյան ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՊատերսոն գետ, Ուիլյամս գետ, Pages River?, Գուլբուրն գետ, Moonan Brook?, Pages Creek?, Rouchel Brook? և Stewarts Brook?
ԵրկիրԱվստրալիա
ԵրկրամասՆոր Հարավային Ուելս[1]

1790-ական թվականներին հայտնաբերել են եվրոպացիները։ 1796 թվականին գետաբերանի մոտակայքում հայտնաբերվել է ածխահանք։ Ներկայում ևս Նյուքասլ նավահանգիստը համարվում է քարածխի արտահանման ծավալներով համաշխարհային առաջատարներից մեկը։ Գետը 1797 թվականին անվանակոչվել է փոխծովակալ Նոր Հարավային Ուելսի նահանգապետ Ջոն Հանթերի պատվին[3]։

Հանթերի հովտի կլիման բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման համար։ Միջին ջերմաստիճանը ափերի մոտ տատանվում է ձմռանը՝ 13 °C, իսկ ամռանը՝ +23 °C սահմաններում։ Տարեկան տեղումների քանակը 1100 մմ է, երբեմն՝ մոտ 2000 մմ։ Լեռներում ձմռանը ջերմաստիճանը կարող է նվազել և հասնել մինչև զրոյի։ Գետը հայտնի է իր աղետալի ջրհեղեղներով, որոնցից խուսափելու նպատակով կառուցվել է Գլենբոն ամբարտակը։ 2007 և 2015 թվականներին տեղի են ունեցել ավերիչ ջրհեղեղներ։ Գետի հովտում բնակվում է շուրջ 630 հազար մարդ, որոնց մոտ կեսը՝ Նյուքասլ և Լեյք Մաքվորի քաղաքներում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Estuaries — Hunter River : NSW Government Natural Resources». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. Clark, Manning (1981). «Chapter 8». A History of Australia. 1, (reprint ed.). ISBN 0-522-84008-6.
  4. ««3218.0 — Regional Population Growth, Australia, 2007-08»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանթեր գետ» հոդվածին։