Հանդիպում Վեներայի հետ (հունգ.՝ Találkozás Vénusszal), 1991 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Հունգարիայի և Ճապոնիայի համատեղ արտադրությունը։ Ռեժիսորն ու սցենարի հեղինակը Իշտվան Սաբոն է։

Հանդիպում Վեներայի հետ
անգլ.՝ Meeting Venus
Երկիր Ճապոնիա
 Հունգարիա
 Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և դրամա
Թվական1991 և սեպտեմբերի 26, 1991[1]
Լեզուանգլերեն, ֆրանսերեն, հունգարերեն և գերմաներեն
ՌեժիսորԻշտվան Սաբո[2]
ՊրոդյուսերԴևիդ Փաթնեմ
Սցենարի հեղինակԻշտվան Սաբո և Մայքլ Հիրսթ[3]
ԴերակատարներԳլեն Քլոուզ[4][5], Նիլս Արեստրուպ[4][5], Marián Labuda?[5], Ջեյ Օ․ Սենդերս[4][5], Մարիա դե Մեդեյրուշ[5], Յոհաննա Թեր Ստեհե[4][5], Մայտե Նահիր[5], Մաշա Մերիլ[5], Դորոտիա Ուդվարոշ[5], Իլդիկո Բանշագի[3], Մոսկո Ալկալայ[3], Էրլանդ Յուզեֆսոն[3], Շանդոր Շիմո[3], Դիտեր Լազեր[3], Ջորջիանա Տարյան[3], Բրիժիտ Սի[3], Էտիեն Շիկո[3], Եվա Էբներ[3] և Dieter Rita Scholl?[3]
ՕպերատորԼայոշ Կոտաի
ԵրաժշտությունՌիխարդ Վագներ
ՄոնտաժՋիմ Քլարք
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն119 րոպե

Սյուժե

խմբագրել

Եվրոպայի տարբեր հատվածներից դերասաններ են հավաքվում` համատեղ օպերային ներկայացում բեմադրելու համար։ Դիրիժորը, ինչպես և ֆիլմի ռեժիսորը, հունգարացի է, միջազգային դերասանական խումբ ունի։ Օպերան Ռիխարդ Վագների Տանհոյզերն է, որն իրականում բեմադրել էր Իշտվան Սաբոն մի քանի տարի առաջ Փարիզի պետական օպերայում։ Սակայն սցենարի հեղինակներն այդ պատճառով չէ, որ ընտրել են հենց այս օպերան։ Ռեժիսորը ֆիլմի հունգարական պրեմիերայից առաջ այսպես է բացատրել այդ ընտրությունը.

  Ամփոփելով, կարելի է ասել, որ մենք փորձել ենք այնպիսի ֆիլմ ստեղծել, որում հերոսները գտնվում են այն նույն իրավիճակում, ինչ երգիչը` Տանհոյզերը, դարեր առաջ, այսինքն, նրանք բոլորն ապրում են կասկածներով, նրանցից ոչ մեկը չգիտի, թե ինչպես դասավորի իր կյանքը։ Նրանք բոլորը պայքարում են իսկական Եվրոպայի գաղափարական շեղվածության և անկայունության դեմ, նրանք չգիտեն` ինչ անել։ Սակայն հիմա նրանք ընդհանուր նպատակ ունեն, այն է` ներկայացում բեմադրել[6]։  

Դերերում

խմբագրել
  • Գլեն Քլոուզ` Կարին Անդերսոն
  • Նիլս Արեստրուպ` Զոլտան Սանտո
  • Էռլանդ Յուզեֆսոն` Խորխե Պիկաբիա
  • Մոսկու Ալկալաի` Գաբոր Ժան
  • Մաչա Մարիլ` Միսս Մալիկով
  • Հոյաննա Տեր Ստեեխե` Մոնիկ Անջելո
  • Մաիտ Նահիր` Մարիա Կրավեցկի
  • Վիկտոր Պոլետի` Ստեփանո դել Սարտո
  • Մարիան Լաբուդա` ֆոն Շնայդեր
  • Ջեյ Օ. Սանդերս` Թեյլոր
  • Դիտեր Լասեր` ֆոն Բինդեր
  • Մարիա դե Մեդեյրուշ` Իվոն
  • Իլդիկո Բանշագի` Յանա
  • Դորոթա Ուդվարոշ` Էդիթ

Արձագանքներ

խմբագրել

Հունգարական քննադատությունն ընդգծում է ֆիլմի ուրախ, թեթև, անկաշկանդ երանգը։ 80-ական թվականներին նկարահանված պատմական եռագրության դրամաներից հետո սա Իշտվան Սաբոյի ռեժիսորական կարիերայի փոփոխություն էր նշանակում։

Ֆիլմը նկարահանվել է Հունգարիայում, մեծ մասամբ` հունգարացի նկարահանող խմբի կողմից։ Դրա պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում, 1990 թվականի սեպտեբերին, Հունգարիայում պրեմիերան կայացել է 1991 թվականի նոյեմբերի 8-ին։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Ռեժիսորի անուն-ազգանունը թարգմանվում է որպես Ստեփան Դերձակ։ Ֆիլմում կատակով հայտնվում են մի քանի մարդիկ, որոնց անուն-ազգանունները տարբեր լեզուներով նույն բանն է նշանակում (Stefan Schneider, Steve Taylor, Stefano Sarto), «դերձակ» բառին են վերաբերում նաև Etienne Tailleur և Maria Krawiecki ազգանունները[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. http://www.imdb.com/title/tt0102428/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.ofdb.de/film/8856,Zauber-der-Venus
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.imdb.com/title/tt0102428/fullcredits
  6. József Marx Szabó István (Filmek és sorsok). — Будапешт: Издательство Винце, 2002. — С. 324.
  7. «Zauber der Venus (1991) - Trivia - IMDb». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել