Հանգստի անցած ներկավաճառը

«Հանգստի անցած ներկավաճառը» (անգլ. The Adventure of the Retired Colourman), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող 56 պատմվածքներից մեկը։ Թողարկվել է 1898 թվականին և ներառված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։

Հանգստի անցած ներկավաճառը
անգլ.՝ The Adventure of the Retired Colourman
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն և անգլերեն
Գրվել է1898
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել էդեկտեմբեր 1926
ՇարքՇերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդԱռյուծի բաշը
ՀաջորդՔողավոր կենվորը
 The Adventure of the Retired Colourman

Առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին «Liberty»-ում։ Ավելի ուշ Հոլմսի մասին Դոյլը հրատարակել է ևս երկու պատմվածք՝ 1927 թվականի հունվարին «Քողավոր կենվորը» և 1927 թվականի մարտին «Շոսքոմբ հին կալվածքը» «Liberty»-ում։ «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուն ամբողջապես հրատարակվել է 1927 թվականի հունիսին «John Murray»-ում։ Ժամանակակից հրատարակչությունների մեծամասնությունը «Հանգստի անցած ներկավաճառը» պատմվածքը ժողովածուի վերջում է հրատարակվում։

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում 1898 թվականին կամ 1899 թվականի սկզբին, որի մասին նշվում է տեքստի սկզբում։

Սյուժե խմբագրել

Հոլմսը բացահայտում է ծեր ներկավաճառի կնոջ՝ Լուիշեմից Ջոզի Էմբերլիի և նրա սիրեկանի՝ ոմն բժիշկ Էռնեստի անհետացումը։ Հանցագործ զույգը, իբրև, գողացել է Էմբերլիի զրահապատ նկուղային սենյակի ողջ խնայողությունները և թաքնվել է։ Սկզբում Հոլմսը Վաթսոնին ուղարկում է խուզարկել տունը և զրուցել Էմբերլիի հետ։ Վերադառնալով Վաթսոնը, ընդհանուր առմամբ, հաստատում է Էմբերլիի բոլոր վկայությունները, սակայն մեկ առանձնահատկություն հետաքրքրում է Հոլմսին։ Էմբերլին սկսել է տունը ներկելու աշխատանքները, տանից ներկի ուժեղ հոտ է գալիս։ Բացի այդ, Վաթսոնը ուշադրություն է դարձնում նրան, որ իրեն էր հետևում մրոտված ակնոցով մեկը։

Ենթադրելով, որ գործը մաքուր չէ, Հոլմսը որոշում է խորամանկությամբ դուրս հանել Էմբերլիին տանից։ Դրա համար Հոլմսը մի հեռավոր գյուղի քահանայի կողմից կեղծ հեռագիր է օգտագործում։ Էմբերլին, բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, գնացքով հեռագրի հետքերով է գնում, որը Հոլմսին թույլ է տալիս մուտք գործել Էմբերլիի կացարան։ Էմբերլիի և Վաթսոնի Բեյքեր սթրիթ վերադառնալուց հետո Հոլմսին տեսնում են այն նույն մրոտված ակնոցով մարդու հետ, ով, պարզվում է, մասնավոր խուզարկու Բարքերն է, ում վարձել են անհետացած բժիշկ Էռնեստի բարեկամները։ Հոլմսը Էմբերլիին մեղադրում է կրկնակի սպանության մեջ, ի պատասխան՝ Էմբեռլին, իրեն թունավորելով, փորձում էր ինքնասպանություն գործել։

Բեյքեր սթրիթ ժամանած ոստիկանության տեսուչ Մակքինոնին Հոլմսը ներկայացնում է իր հետաքննության էությունը։ Ենթադրելով, որ ներկի ուժեղ հոտով Էմբերլին փորձում էր մեկ այլ ուժեղ հոտ մեղմացնել, ինչպես նաև զննելով զրահապատ նկուղային սենյակը, որտեղ գազով ջահ կար, Հոլմսը ենթադրեց, որ այդ սենյակը Էմբերլիի կնոջ և նրա դժբախտ մտերիմ ընկերոջ մահվան համար «գազի խցիկ» է հանդիսացել։ Այս սարսափելի ենթադրության ապացույց է հանդիսացել պատի վրա, պլինթուսից մի փոքր վերևում գրված գրվածքը՝ «Մեզ ս…» («Մեզ սպանել են»)։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Պատմվածքում, Հոլմսի մասին պատմող Դոյլի ամբողջ ցիկլում հայտնվում է Հոլմսի «ատելի ախոյան և մրցակից» պարոն Բարքերը, ով «Թեմզայի հակառակ ափից» էր և ով նույնպես այս գործով անկախ Հոլմսից էր զբաղվում, սակայն արդյունքում Հոլմսի հետ միասին բացահայտեց հանցագործությունը։ Բացի այդ, հետաքննությանը մասնակցել է ոստիկանության տեսուչ Մակքինոնը, ում պատմվածքի վերջում Հոլմսը նկարագրում է որպես «փառավոր տղա»։

Ադապտացիաներ խմբագրել

«Հանգստի անցած ներկավաճառը» ադապտացվել է 1965 թվականի «Շերլոկ Հոլմս» հեռուստասերիալի սերիաներից մեկում[2]։

«Հանգստի անցած ներկավաճառը» ադապտացվել է 1994 թվականին BBC Radio 4-ի համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Doyle A. C. The Case-Book of Sherlock HolmesJohn Murray, 1927.
  2. The Retired Colourman, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին
  3. «The BBC audio complete Sherlock Holmes». merrisonholmes.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • "The Adventure of the Retired Colourman," Pictures by Frederic Dorr Steele. Liberty: A Weekly for the Whole Family, 3, No. 33 (December 18, 1926), 7-11.
  • "The Adventure of the Retired Colourman," Los Angeles Times Sunday Magazine (May 22, 1927), 16-18. illus.
  • "The Adventure of the Retired Colourman," Illustrated by Frank Wiles. The Strand Magazine, 73, No. 433 (January 1927), 3-12.
  • "The Adventure of the Retired Colourman," Sunday Chronicle [Manchester] (February 16, 1930), 6-7. illus.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանգստի անցած ներկավաճառը» հոդվածին։