Հայ-խորվաթական հարաբերություններ

Հայ-խորվաթական հարաբերություններ (խորվ.՝ Armenski-hrvatski odnosi), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Խորվաթիայի Հանրապետությունների միջև։

Հայ-խորվաթական հարաբերություններ
Խորվաթիա և Հայաստան

Խորվաթիա

Հայաստան

Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականին[1]։ Հայաստանը և Խորվաթիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Միավորված Ազգերի կազմակերպության լիիրավ անդամներ են։ Խորվաթիան նաև Եվրոպական Միության անդամ է, իսկ Հայաստանը՝ Եվրասիական Տնտեսական Միության։

Պատմություն խմբագրել

Հայաստանի և Խորվաթիայի արտաքին հարաբերությունները սկսվել են զարգանալ 20-րդ դարից` Խորհրդային Միության անկումից հետո։ Չնայած այս հանգամանքի՝ ո՛չ Երևանում և ո՛չ էլ Զագրեբում չի գործում դեսպանատուն և Խորվաթիայի շահերը Հայաստանում ներկայացնում է Հունաստանի դեսպանատունը։

Հայաստանի քաղաքացիները Խորվաթիայի կարճաժամկետ շենգենյան վիզայի համար (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) կարող են դիմել Հայաստանում Հունաստանի կամ Աթենքում Խորվաթիայի դեսպանատուն։

Հայաստանում գործում է Խորվաթիայի պատվո հյուպատոսություն։

2010 թվականի նոյեմբերի 9-ին Ռուբեն Կարապետյանը նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Վերջինս համարվում է շրջիկ դեսպան և նրա նստավայրը գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

2011 թվականի փետրվարին Վեդրան Բուրատովիչը նշանակվել է Խորվաթիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս։

2011 թվականի հուլիսին Արտաշես Կազախեցյանը նշանակվել է Հայաստանում Խորվաթիայի պատվավոր հյուպատոս։

2014 թվականին նոյեմբերի 14-ին Խորվաթիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Սարգիս Ղազարյանը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խորվաթիա - Երկկողմ հարաբերություններ - Հայաստանի արտաքին գործերի նախարարություն». www.mfa.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. «Խորվաթիայի դեսպանություն - Աթենք, Հունաստան». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.