Հայոց ցեղասպանության հուշարձան (Մեխելեն)
խաչքար Բելգիայի Մեխելեն քաղաքում
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Բելգիայի Մեխելեն քաղաքում։
Հայոց ցեղասպանության հուշարձան (Մեխելեն, Բելգիա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Բելգիա |
Բնակավայր | Մեխելեն |
Շինության ձև | Խաչքար |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Պատմություն
խմբագրելԽաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, 2015 թվականի ապրիլի 19-ին[1]։ Խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
2015 թվականի ապրիլի 17-ին Եվրոպայում բնակվող թուրքերը բողոքի ակցիա են կազմակերպել բելգիական Մեխելեն քաղաքում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելու նախաձեռնության դեմ։
Պատկերասրահ
խմբագրել-
Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Խաչքար Պելճիքայի Մեխելեն Քաղաքի մեջ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.