Սաշուր Հրայրի Քալաշյան (մայիսի 20, 1936(1936-05-20), Լենինական), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (19872022 թվականից Գյումրու պատվավոր քաղաքացի[1][2]։

Սաշուր Քալաշյան
Sashour Kalashyan, interview.JPG
Ծնվել էմայիսի 20, 1936(1936-05-20) (86 տարեկան)
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1959)
ԱշխատավայրՀայպետնախագիծ, Երևաննախագիծ և Հայնախագիծ
Ուշագրավ աշխատանքներԾիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Պարգևներ
Սարհատ Պետրոսյանն ու Սաշուր Քալաշյանը մամլո ասուլիսի ժամանակ

ԿենսագրությունԽմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1972 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ (1964-1966 թվականներին, միաժամանակ՝ դասախոս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում), 1972-1975 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտներում։ 1976-1994 թվականներին եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000 թվականներին՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000 թվականից՝ փոխտնօրեն[3][4]։

Քալաշյանի համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են՝

Երևանում

Գյումրիում

Համահեղինակ է Գյումրիի (1987, 2004 թթ.), Շուշիի (1997 թ.) հեռանկարային զարգացման գլխավոր հատակագծերի, Գյումրիի «Նարեկ» բնակելի շրջանի (1989 թ.), «Կումայրիի» կենտրոնական հատվածի վերակառուցման (1991, 2004 թթ.), Շիրակի մարզի տարածքային հատակագծման (2004 թ.), ՀՀ տարաբնակեցման գլխավոր (2001 թ.) նախագծերի, Արտաշատի գլխավոր հատակագծի (1967 թ.), Հայրենական պատերազմում (1941-1945 թթ.) զոհված մարտիկների հուշարձանի (1968 թ., Տաթև

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Գյումրիի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի նախագծի համար՝ 1-ին մրցանակ (խմբի ղեկավար, 2005 թ.)
  • Երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1968 թ.)
  • Հանրապետական մրցույթների մրցանակներ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2005 թ.)

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2022-10-15 
  2. «Գյումրու ավագանու որոշմամբ Սաշուր Քալաշյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը»։ Tsayg (hy-AM)։ 2022-10-14։ Վերցված է 2022-10-15 
  3. Հայնախագիծ ինստիտուտ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներԽմբագրել