Հայնրիխ Բրանդվայներ
Հայնրիխ Բրանդվայներ (գերմ.՝ Heinrich Brandweiner, մարտի 20, 1910[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 22, 1997), ավստրիացի իրավաբան, ուսուցիչ, Գրացի համալսարանi միջազգային իրավունքի պրոֆեսոր, hասարակական գործիչ և խաղաղության գործիչ, Ավստրիայի խաղաղության խորհրդի նախագահ։ Գերմանիայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1957)։
Հայնրիխ Բրանդվայներ | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1910[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | ապրիլի 22, 1997 (87 տարեկան) |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, դատավոր և իրավաբան |
Աշխատավայր | Գրացի համալսարան |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն և Հայրենական ճակատ |
Անդամություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա |
Կենսագրություն խմբագրել
1934 թվականին Հայնրիխ Բըրանդվայներ միացել է ծայրահեղ աջ ավստրոֆաշիստական հայրենական ճակատին[2][3]։ 1938 թվականից դարձել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո միացել է խաղաղության շարժմանը։ Դարձել է Ավստրիայի խաղաղության խորհրդի առաջին նախագահը և Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։
Եղել է եկեղեցական և միջազգային իրավունքի մասնագետ։ 1948 թվականից որպես ասիստենտ աշխատել է Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարանում։ 1950-1953 թվականներին՝ Կորեական պատերազմի ժամանակ, Ժողովրդավար իրավաբանների միջազգային ասոցիացիայի որոշմամբ նա ղեկավարել է 1952 թվականի գարնանը ուղարկված հանձնաժողովը Չինաստան և Կորեա՝ ուսումնասիրելու ԿԺԴՀ-ի դեմ մանրէաբանական պատերազմ վարելու ԱՄՆ-ի փաստերը։
Ուղևորության ավարտից հետո նա հրապարակավ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատերազմ է վարում կենսաբանական զենքի կիրառմամբ[4]։ Նրան մեղադրել են խորհրդամետ հայացքների համար և հեռացրել համալսարանից։ Սառը պատերազմի տարիներին նա ենթարկվել է կարգապահական և քրեական պատասխանատվության։
Հետագայում աշխատել է որպես հրավիրյալ պրոֆեսոր Բեռլինի Հումբոլդտի համալսարանում (ԳԴՀ), Պոտսդամ-Բաբելսբերգի Քաղաքական գիտության և իրավունքի ակադեմիայում և Լեփցիգի Կարլ Մարքսի համալսարանում[5]։
Հայնրիխ Բրանդվայները 1957 թվականին արժանացել է Միջազգային Լենինյան մրցանակի՝ «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար», թոշակի է անցել 1967 թվականի սկզբին։ Մահացել է 1997 թվականի ապրիլի 22-ին։
Աշխատություններ խմբագրել
- Американское толкование международного права — выражение международного беззакония, 1954
- Die Anschlußgefahr, Wien, Österreichischer Friedensrat, 1954
- Der Österreichische Staatsvertrag, Leipzig, Urania-Verl., 1955
- Die Pariser Verträge, Berlin, Akademie-Verl., 1956
- Der sowjetische Vorschlag eines Friedensvertrages mit Deutschland, Berlin, Akademie-Verl., 1959
Գրականություն խմբագրել
- Брандвайнер, Генрих // А — Я (дополнения). — М. : Советская энциклопедия, 1958. — С. 41-42. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 51).
- Александр Окороков. Секретные войны СССР: Самая полная энциклопедия. 2017
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Untersuchungsausschuß Freiheitlicher Juristen (Hrsg.): Ehemalige Nationalsozialisten in Pankows Diensten, Berlin-Zehlendorf, o. J, S. 11.
- ↑ Կաղապար:Arbeiterzeitung
- ↑ Fleck 1987, S. 38ff.
- ↑ BIOGRAPHISCHE TEXTE ZUR KULTUR- UND ZEITGESCHICHTE]
Արտաքին հղումներ խմբագրել
- Brandweiner, Heinrich(գերմ.)