Հայկ Յազջյան
Հայկ Յազջյան (1959, Հալեպ, Սիրիա), հունական և հայկական ծագումով սիրիացի կոմպոզիտոր, ուդ նվագող և պրոդյուսեր
Հայկ Յազջյան | |
---|---|
Ծնվել է | 1959 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, ուդահար և երաժշտական պրոդյուսեր |
Վաղ կյանք
խմբագրելՅազջյանը ծնվել է 1959 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում. Նրա ծնողները հայեր են եղել, որոնք Նևշեհիրից և Կեսարիայից եկել են Թուրքիա[1]։
Իր կյանքի մեծ մասը ապրել է Հունաստանում, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել արևելյան ժողովրդական երաժշտությամբ։ Յազջյանի առաջին «Nihavend Ionga» ալբոմը այդքան էլ հայտնի չի եղել։ Սակայն երկրորդ ալբոմը՝ «TALAR»-ը, որը թողարկվել է 1996 թվականին, նրան մեծ հայտնիություն է բերել[2]։
Յազջյանը նվագել է Լորինա ՄաքՔեննիտի 2006 թվականի «An Ancient Muse» ալբոմում[3]։
Սկավառակագրություն
խմբագրել- 1995. Nihavend Ionga. Լեյբլ՝ FM Records
- 1996. Talar. Libra Music
- 1998. Garin. Libra Music
- 2001. Beast on the Moon. Լեյբլ՝ Haig
- 2001. Yeraz The Master Oud Player. Լեյբլ՝ WMI
- 2007. Amalur. Լեյբլ՝ Libra Music
- 2009. Rhythm In Topkapı Palace Orient Percussion - Arras. Լեյբլ՝ Jet Plak Kaset
- 2010. Imerologio. Warner
- 2011. Stou Tragoudiou Tin Ohthi No 6. Warner
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Haig Yazdjian». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «El armenio Haig Yazdjian presenta 'Amalur' en Leioa». Artezblai. 2009 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Kallimopoulou, Eleni (2009). Paradosiaká: music, meaning and identity in modern Greece. Ashgate Publishing. էջեր 205–206. ISBN 978-0-7546-6630-1.