Հայկ Դավթյան (ճարտարապետ)
հայ ճարտարապետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Դավթյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Լևոնի Դավթյան (հոկտեմբերի 19, 1908[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 10, 1973[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1965)։
Հայկ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1908[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 10, 1973[1] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Կենսագրություն խմբագրել
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1963 թվականներին եղել է Հայպետնախագիծ և Հայգունմետգիտնախագիծ ինստիտուտների գլխավոր հատակագծի բաժնի պետ։ Որպես նախագծի հեղինակ, համահեղինակ, ճարտարապետական խմբի ղեկավար՝ կազմել է
- Լենինականի հատակագիծը, 1938-1940
- Իջևանի հատակագիծը, 1948
- Արտաշատի հատակագիծը, 1948
- Կիրովականի հատակագիծը, 1949
- Աշտարակի հատակագիծը, 1949
- Մեղրիի հատակագիծը, 1950
- Ստեփանավանի հատակագիծը, 1957
Կազմել է նաև այլ քաղաքների և 22 ավանների գլխավոր հատակագծերը, 1951 թվականին մասնակցել է Երևանի գլխավոր հատակագծի կազմմանը։ Հայկ Դավթյանի նախագծերով կառուցվել են Ստեփանավանի թատրոնի շենքը, Հրազդանի շինանյութերի կոմբինատը։ Վերակառուցվել է Ալավերդի քաղաքի կենտրոնը և այլն[2]։