Հայկ Աֆրիկյան
Հայկ Սամվելի Աֆրիկյան (մարտի 2, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայրը Բայազետից է, մայրը՝ Կարսից։
Հայկ Աֆրիկյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրել1990 թվականին սովորել է Երևանի Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1992 թվականին տեղափոխվելով թիվ 11 դպրոց՝ 2000 թվականին ավարտում է ուսումը։ 2000 թվականին ընդունվում է Վավիկ Վարդանյանի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարան՝ դրամ-թատրոնի ռեժիսուրա բաժինը։ 2003 թվականին ուսման ընթացքում հրավեր է ստանում Մոսկվայից՝ աշխատելու որպես մոդել։ Ամիսներ անց վերադառնում է Երևան և նույն թվականին մասնակցելով «Սուպեր մոդել Հայաստան» մրցույթին զբաղեցնում է առաջին պատվավոր տեղը։ Ուսման առաջին իսկ կուրսից մասնակցում է մի շարք նկարահանումների, այնուհետև հրավիրվում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն՝ աշխատելու որպես դերասան։ Նույն թվականին հրավեր է ստանում AM BOY BAND-ում երգելու։ 2005 թվականին ավարտում է բուհը։ 2007 թվականին Կալիֆոռնիա նահանգում առաջին թողարկվելուց հետո խումբը փակվում է։ 2013 թվականին հիմնում է LEVEL ONE դերասանական ստուդիան։ Դասավանդում է դերասանի վարպետություն, ռեժիսուրա և բեմական խոսք։
Դերերը թատրոնում
խմբագրել- 2000-2005 - «Սպանել սիրո համար»
- 2000-2005 - «Ռոմեո և Ջուլիետ»
- 2000-2005 - «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
- 2000-2005 - «Իմ սիրտը լեռներում է»
- 2000-2005 - «Չաո»
- 2000-2005 - «Ավտոբուս»