Հայկ Աղաջանյան
հայ փիլիսոփա
Հայկ Սերգեյի Աղաջանյան (հունվարի 11, 1898, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 22, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1962):
Հայկ Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1898 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 22, 1972 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1961) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
ԿենսագրությունԽմբագրել
Հայկ Աղաջանյանը ծնվել է 1898 թվականի հունվարի 11-ին, Թիֆլիսում: 1919 թվականին սովորել է Թիֆլիսի համալսարանում: 1917 թվականից եղել է Թիֆլիսի, 1919 թվականից՝ Երևանի «Սպարտակ» կազմակերպությունների հիմնադիր անդամ: Մասնակցել է 1920 թվականի Մայիսյան խռովությանը, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը: 1930 թվականին դասավանդել է Մոսկվայի և Երևանի բուհերում[1]:
Աշխատությունները վերաբերում են հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության, մարքսիստական փիլիսոփայության հարցերին:
Հայկ Աղաջանյանը մահացել է 1972 թվականի ապրիլի 22-ին, Երևանում:
ԱնդամակցությունԽմբագրել
- Թիֆլիսի «Սպարտակ» կազմակերպության հիմնադիր անդամ, 1917
- Երևանի «Սպարտակ» կազմակերպությունների հիմնադիր անդամ, 1919
ԵրկերԽմբագրել
- Вопросы марксистско-ленинской теории в трудах Ст. Шаумяна, 1958 (Агаджанян Гайк Сергеевич).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: