Հայկուհի Խուդավերդյան

հայ դերասան

Հայկուհի Ռուբենի Խուդավերդյան (մարտի 31, 1943(1943-03-31), Ոստան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2008)[1]։

Հայկուհի Խուդավերդյան
Ծնվել էմարտի 31, 1943(1943-03-31) (81 տարեկան)
ԾննդավայրՈստան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Հայկուհի Խուդավերդյանը ծնվել է 1943 թվականին, Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։ Մեկ տարեկան հասակից տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1961-1965 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (Ա. Հովսեփյանի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Առաջին դերը եղել է Սեդան՝ Գ. Բորյանի «Կամրջի վրա» ներկայացման մեջ։ 1965-1967 թթ. եղել է Լենինականի Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1967 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

Դերերը թատրոնում

խմբագրել

Դերերը կինոյում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել