Հայկե Էդեր
Հայկե Էդեր (գերմաներեն՝ Heike Eder. ), հայտնի է նաև որպես Հայկե Տյորչեր կամ Հայկե Տյուրչեր, ավստրիացի պարալիմպիկ լեռնադահուկորդուհի[1][2][3]։ Անդամալոիյծ է դարձել դպրոցն ավարտելու տարում, երբ 18 տարեկան էր, սլալոմի պարապմունքներից մեկի ժամանակ ծանր վնասվածք ստանալու հետևանքով[4] (լեռնադահուկային սպորտով զբաղվել է հինգ տարեկանից)։ Միջազգային մրցասպարեզում իր նորամուտը կատարել է 2018 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ, որտեղ էլ նվաճել է իր միակ պարալիմպիկ մեդալը՝ արժանանալով բրոնզե պարգևի կանանց սլալոմ՝ նստած դրությամբ մրցաձևում[5]։
Հայկե Էդեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | գերմ.՝ Heike Türtscher |
Մասնագիտացում՝ | լեռնադահուկորդ, քաղաքական գործիչ և Paralympic athletics (track & field) competitor |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 30, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ֆելդքիրխ, Ֆորալբերգ, Ավստրիա |
Հայկե Էդերը հայտնի է նաև որպես քաղաքական գործիչ. նա 2019 թվականի նոյեմբերից Ավստրիայի Դաշնային խորհրդի անդամ է Ֆորարլբերգ նահանգից։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Heike Eder». Paralympic.org. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ «TUERTSCHER Heike - Biographie». data.fis-ski.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Alpine Skiing | Athlete Profile: Heike EDER - Pyeongchang 2018 Paralympic Winter Games». www.pyeongchang2018.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
- ↑ Über Heike Eder – Karriere & Steckbrief (Steckbrief Olympiazentrum Vorarlberg)
- ↑ «Alpine Skiing | Results Women's Slalom Run 2 - Sitting - Pyeongchang 2018 Paralympic Winter Games». www.pyeongchang2018.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Heike Eder auf meineabgeordneten.at.
- Heike Eder auf der Website des ÖVP-Parlamentsklubs