Հայկարամ Մխիթարյան

հայ տնտեսագետ

Հայկարամ Պողոսի Մխիթարյան (մայիսի 3, 1954(1954-05-03)[1], Սառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

Հայկարամ Մխիթարյան
Ծնվել էմայիսի 3, 1954(1954-05-03)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՍառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1975-1977 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1978-1991 թթ. - աշխատել է «Զեյթուն» ուսանողական թաղամասում որպես 5-րդ մասնաշենքի պարետ։
  • 1992-1996 թթ. - «Զեյթուն» ուսանողական թաղամասի կառավարիչ։
  • 1996-1998 թթ. - Երևանի քաղաքապետարանի շենքերի և շինությունների շահագործման պետական ձեռնարկության տնօրեն։
  • 1998-2002 թթ. - ՀՀ մամուլի տարածման գործակալության («Հայմամուլ») գլխավոր տնօրեն։

Պետական և քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1990-1995 թ. Հհ Խորհրդային Շրջխորհրդի պատգամավոր։
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 51 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։
  • 2002 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ։
  • 2008 թ. մայիսի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ 2008 թ. հունիսի 30-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2008-2010 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ։
  • 2010 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
  • 2015 թ. հունվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2015 թ. հունվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ[4]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։
  • Ազգային Ժողովի նախագահի հուշամեդալ։
  • ՀՀ արդարադատության նախարարության

Ներսես Շնորհալի հուշամեդալ։

  • ՀՀ դատախազության 95 տարի հոբելյանական մեդալի։
  • ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության <<Փառքի խաչ Նոյ>> մեդալի։
  • ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Պատվավոր աշխատակից մեդալին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=466&lang=eng
  2. «Հ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «ՀԱՅԿԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  4. «ՀԱՅԿԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.