Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հայկավանք)

հայկական եկեղեցի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի


Հայկավանից Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Հայկավանք, Յոթ խորան ժամ[1], Հանգուցելոյ վանք[1], Օթեվանք[1]), Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի (հնում՝ վանք) Վանից մոտ 1 կմ արևելք, Այգեստան թաղի սկզբում, Հայկավանք գյուղում[2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հայկավանք)

Հայկավանից Սուրբ Աստուածածին եկեղեցու ներսը

ՏեղադրությունՀայկավանք, Վան, Տոսպ, Վասպուրական
ԱշխարհՎասպուրական
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակավերակ
Ճարտարապ. ոճՀայկական

Անվանում խմբագրել

Հայկավանից Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնի է եղել նաև՝ Յոթ խորան ժամ, Հայկավանք, Հանգուցելոյ վանք և Օթեվանք անուններով[1]։ Եկեղեցու՝ «Եօթն խորան» անվան պատճառն այն էր, որ բացի սուրբ սեղանի վերևում առկա երեք խորաններից, ստորին հատվածում կային նաև ներքնախորաններ՝ յուրաքանչյուրում մեկական խաչքարով՝ «կապոյտ», «կանաչ» և «կարմիր» խաչ անուններով[1]։ Վանեցիները հավատում էին, որ դրանք օժտված են հրաշագործ հատկություններով․ տենդ ու ջերմություն ունեցող հիվանդները մտնում, ծնրադրում և լվացվում էին խորանների ավազաններում, որպեսզի բժշկվեն՝ ցավերից[1]։

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարերում[1]։ Այն գնտվում էր Վանի Քաղաքամեջ թաղամասից դեպի Այգեստան տանող երկու մեծ պողոտաների վրա[1]։ 1850-ական թվականների կեսերին եկեղեցում պաշտոնավարում էր երկու հոգևորական[1]։ 1915 թվականին եկեղեցին ծառայել է Վանի ինքնապաշտպանությանը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը կանգնուն և գործող վանք է եղել[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին եռանավ բազիլիկ էր, առանձնանում էր ընդարձակ գավիթով[1], ուներ 7 խորան, քարակերտ կամարներ։ Կենտրոնական նավը ծածկված էր երեք հաջորդական հազարաշեն երդիկներով[1]։ Եկեղեցու տանիքը հողաշեն էր՝ Վանի տարածաշրջանին բնորոշ համապատասխան երդիկային բացվածքներով[1]։ Տաճարի մոտ կային զանազան շինություններ[2] և հայկական գերեզմանատուն[1]։

Կից կառույցներ խմբագրել

Եկեղեցու ներսում գործում էր դպրոց, որի համար հատկացված տարածքը փայտյա պատնեշով բաժանված էր աղոթասրահից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Վան քաղաքի եկեղեցիները.Հայկավանից Սուրբ Աստուածածին եկեղեցի
  2. 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 340 — 992 էջ։