Հայկական մկնիկ
Հայկական մկնիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Կրծողներ (Rodentia) |
Ընտանիք | Ճագարամկներ (Dipodidae) |
Ցեղ | Մկնիկներ (Sicista) |
Տեսակ | Հայկական մկնիկ (S. armenica) |
Միջազգային անվանում | |
Sicista armenica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Կրիտիկական վիճակում գտնվող |
Հայկական մկնիկ (լատ.՝ Sicista armenica), մկնանմանների ենթակարգի մկնիկների ցեղի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմնի երկարությունը մոտ 66 մմ է, պոչը՝ 101 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 7 գ։ Մեջքը մոխրակարմրագորշ է, վիզը և կողքերը՝ ավելի վառ, փորիկը՝ բաց մոխրավուն, պոչը՝ երկգույն։
Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել
Բնակվում են Հայաստանում, Հանքավան գյուղի շրջակայքում։ Հանդիպում է Փամբակի, Ծաղկունյաց և, հնարավոր է, Բարգուշատի լեռնաշղթաների անտառների վերին սահմանից բարձր գտնվող ենթալպյան գոտու մարգագետիններում, մի քանի անհատի հայտնաբերել և որսացել են 2000-2200 մ բարձրություններում։ Կենսակերպն ուսումնասիրված չէ։ Գտնվում է անհետացման եզրին։ Լոնդոնի կենդանաբանական ընկերության կողմից դասվել է 100 կաթնասունների շարքին, որոնց գոյությունն առավել վտանգված է։
ԷկոլոգիաԽմբագրել
Բնակվում է բարձր և խիտ տարատեսակ խոտաբույսերի առկայությամբ ենթալպյան բիոտոպերում` անտառի վերին եզրին, ծովի մակարդակից 2000-2200 մ բարձրության վրա։
Կենսաբանության առանձնահատկությունները գրեթե հետազոտված չեն։ Սնվում են խառը կերով, մեծ մասամբ` կանաչ, սերմեր, պտուղներ։ Կարող է նաև սնվել միջատներով և խմել ջուր։ Ակտիվությունը, հավանաբար, ինչպես և այլ մկնիկներինը մթնշաղագիշերային է։
ՊահպանությունԽմբագրել
Փոքր թվաքանակով Էնդեմիկ տեսակ է, որն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես վտանգված տեսակ։
Սակավաթիվ, հազվադեպ տեսակ է, որը հետազոտման և պահպանման կարիք ունի։
Վտանգման գործոններից է ենթալպյան գոտում մարդու գործունեությունը, մասնավորապես անասունների արածեցումը, ինչպես նաև կլիմայի արիդացումը (ավելի չորայինի փոփոխվելը)։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |