Հայկական Էյրենիս (լատին․՝ Eirenis armenus), օձերի տեսակ էյրենիսների ցեղից, լորտուների ընտանիքից։

Հայկական Էյրենիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Լորտուներ
Ցեղ Էյրենիսներ
Տեսակ Հայկական Էյրենիս
Լատիներեն անվանում
Eirenis armenus
Boettger, 1892
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն խմբագրել

Հասուն էյերիսների չափսերը հասնում են 49 սմ։ Գունավորումը բազմազան է։ Մարմնի վերին հատվածը՝ մոխրագույն-դեղնականաչ, բաց-դարչնագույն, վարդագույն-նարնջագույն, պղնձակարմիր կամ ավելի հազվադեպ, մուգ-շագանակագույն, համարյա սև։ Դնչի առջևի հատվածը կլորացած է։ Մարմնի միջին հատվածում կան 17 թեփուկներ, որոնցով կարելի է հեշտ տարբերակել վզնոտավոր էյրենիսից[1]։

Սնվում է միջատներով, սարդանմաններով և այլ անողնաշարավորներով, որոնք հաճախ բնակվում են քարերի տակ։

Կերի կլանման ձևը հետևյալն է՝ Էյրենիսը մի կողմ է տանում գլուխը, լայն բացում է բերանը և արագ բռնում է կերը, և այդ դիրքով կուլ տալիս[2]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է արևելյան Կովկասում, Հայաստանի հարավում և հարավարևմտյան, հարավարևելյան Ադրբեջանում, նաև արևելյան Թուրքիայում, Իրանի արևմտյան և Իրաքի արևելյան հատվածներում[3]։

Հայաստանում հանդիպում է Eirenis punctatolineatus punctalineatus ենթատեսակը։ (Boettger, 1892).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rocka.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Animal.comyr.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Ecosystema.ru

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական էյրենիս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական էյրենիս» հոդվածին։