Հայկական երաժշտական համաժողով

Հայկական երաժշտական համաժողով, հիմնադրվել է 1994 թվականին Երևանում[1]։ Հիմնադիր-նախագահը եղել է Լևոն Չաուշյանը, հիմադիր-անդամեր՝ Վահրամ Բաբայանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, Ռուբեն Սարգսյանը, Մարգարիտա Ռուխկյան։ Միավորում է հայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին, երաժշտագետներին և կատարողներին, նպատակն է նպաստել հայ արդի դասական երաժշտության զարգացմանն ու տարածմանը։

Հայկական երաժշտական համաժողովը համերգներ է կասմակերպել Հայաստանում, Բելգիայում (1999), Վրաստանում (2001), ԱՄՆ-ում (2003), Հունգարիայում (2004), Բուլղարիայում (2009), Ռուսաստանում։

Համաժողովի նախաձեռնությամբ (Բելգիայի «Ամադեուս» հայկական կազմակերպության հետ) տեղի են ունեցել Ա. Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական (1996), Ա. Բաբաջանյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների և Ա. Խաչատրյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Ամադեուս-98» (1998), Լ. Չիլինկիրյանի անվան ջութակահարների 1-ին՝ հանրապետական (2000), և 2-րդ՝ համահայկական (2001), Ա. Խաչատրյանի անվան միջազգային (2001), Երիտասարդ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործությունների (2013), Երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական (2016) և այլ մրցույթներ։

Կազմակերպել է նաև փառատոներ՝ նվիրված Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին (2003), ՀՀ անկախության 20-ամյակին (2011)։

Հրատարակել է Մ. Ռուխ­կյանի «Հայ կոմպոզիտորների դիմանկարներ» (ռուս., 2009) մենագրությունը, որտեղ ընդգրկված են կազմակերպության հիմնադիր-անդամերի ստեղծագործական դիմանկարներ, 30-ից ավելի ժողովածուներ։ Թողարկել է հայ ժամանակակից կոմպոզիտորների երկերի ձայնագրությունների 9 խտասալիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։