Հայկական գիշերաչղջիկ
Հայկական գիշերաչղջիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae) |
Ցեղ | Գիշերաչղջիկներ (Myotis) |
Տեսակ | Հայկական գիշերաչղջիկ (M. hajastanicus) |
Միջազգային անվանում | |
Myotis hajastanicus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող |
Հայկական գիշերաչղջիկ կամ Սևանի գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis hajastanicus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Փոքր չափի է։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածություն
խմբագրելԱռաջին անգամ հայտնաբերվել է 2000-2001 թվականներին Սևանա լճի ափին (Գեղարքունիքի մարզ)` Արտանիշի տեղամասի անձավներում և Ծափաթաղք գյուղի մոտակայքում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԲնորոշ բիոտոպերն են անձավների և ճեղքերի առկայությամբ կրախճաքարային լանջերը։ Տեսակը ուսումնասիրված չէ։ Հայտնի է, որ բնակվում են ծովի մակարդակից 2000-2300 մ բարձրություններում[1]։
Պահպանություն
խմբագրելԱռաջին անգամ տեսակը նկարագրվել է Սևանա լճի հյուսիսարևմտյան ափի տարածքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է։ Արեալի նման սահմանափակությունը դիտվում է առաջին անգամ։
Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական գիշերաչղջիկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |