Հայկական բացառիկություն

Հայկական բացառիկություն (անգլ.՝ Armenian exceptionalism), մի շարք հավաքական գաղափարներ ընդգրկող ազգային բացառիկության տեսակ, որի շրջանակներում Հայաստանը և հայերը դրական կամ բացասական երանգների ներքո առանձնահատուկ են իրենց որակներով և բացառիկ ու անկրկնելի դեր են կատարում այլ երկրների և ազգերի հետ ընդհանուր ասպարեզում։ Որոշ հեղինակներ հակված են համարել, որ հայկական բացառիկության ակունքն են հանդիսանում կրոնական աղբյուրները։

ՊատմությունԽմբագրել

Շահամիր ՇահամիրյանԽմբագրել

Շահամիր Շահամիրյանը Որոգայթ փառացում նշում է[1].

Կարելի է ասել, որ Տերն Արարատյան երկիրը բարձրաբերձ Մասիս լեռով թագավոր կարգեց համայն երկրների և համայն լեռների վրա։ Ինչպես որ եդեմական դրախտը նախամայր բնակավայրը եղավ մեր նախահայէ Ադամի, այդպես էլ Այրարատը Մասիսի հետ երկրորդ մայր բնակավայրը դարձավ մեր երկրորդ հայր Նոյի։ Ուրեմն առանց պատճառի չէր, որ համայն բարձրաբերձ լեռների Արարիչն ու Տերը հաճեցավ միակ արդար ու սիրելի մարդուն՝ մեր նախահայր Նոյին իջեցնել Մասիս լեռան վրա և իր օրհնությունը տալ Նախիջևն գավաժին ու Արարատի երկրին։

Իր Որոգայթ փառաց աշխատությունում քննադատելով հայերին իրենց անկարգության համար, այնուամենայնիվ Շահամիր Շահամիրյանը գրում է[2].

Ու մենք՝ հայերս, քաջ Հայկի որդիներս, Նախիջևան աշխարհի օրհնյալ ծնունդներս, ջրհեղեղի խեղդամահից ընդհանուր մարդկային բնության և ընդհանուր աշխարհի փրկության պատճառ դարձածներս, փոխանակ հատկապես պատվի արժանանալու, հատկապես մարդկության համար՝ նախատինք և ժողովուրդների համար արհամարհանք եղանք՝ մեր անկարգության պատճառով։

Շահամիրյանի կարծիքով, չնայած հայերը ունեն նույն բնույթը, որը ունեն աշխարհի մյուս ազգերը, այնուամենայնիվ Հայաստանը և հայերը իրենց վրա կրում են աստծո «հատուկ շնորհն ու ողորմությունը», քանի որ աստված, ըստ Շահամիրյանի, հենց հայերին է տվել Արարատյան աշխարհի, այսինքն՝ Հայաստանը, որը հարուստ է ցանկացած տեսակի բարիքներով[2].

ՈՈւրեմն պատշաճ չէ, որ հավիտյան շարունակենք մնալ այսպես, քանզի մարդկային միևնույն բնությունն ունենք, ինչպես այժմյան բոլոր երջանիկ ազգերը արեգակի ներքո, նաև մեզ վրա ենք կրում Տիրոջ հատուկ շնորհն ու ողորմությունը՝ չէ որ մեզ տվեց Աշխարհն Արարատյան՝ պարարտ ամեն տեսակ գոյացություններով՝ թե մարդու ծնունդով, թե անասունով, թե պտղով, ցորենով, գինով, ձեթով, բոլոր տեսակի սողուններով ու թռչուններով, առավելագույն, քան աշխարհի բոլոր կողմերը։

Հիշատակելով Մեծ ջրհեղեղը, Շահամիրյանը բազմաթիվ անգամ Հայաստանը անվանում է երկրորդ դրախտ[3].

...և թող լսեն մարդկային բնությամբ բոլոր ծնունդները հայոց ազգից՝ հատկապես մեր Տեր Արարչի շնորհների համար, որ ստացան իրենց երկրորդ դրախտ տունը Մասիս լեռան ստորոտում, և ջրհեղեղից տապանից երկրորդ անգամ սերեցին թե՛ մարդկային և թե՛ անասնական բոլոր բնությունների սերունդներն ու արժանի դարձան մատուցելու մեր Տեր Արարչին հաճո իրենց զոհաբերությունը և ընդունելու իրենց մեղքերի քավության ու թողության շնորհները Նախիջևան օրհնյալ աշխարհի երեսին։

21-րդ դարԽմբագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայկական բացառիկության ձևաչափը, ինչպես Շահամիրյանի մոտ, զգալի չափով ունի կրոնական արմատներ, ով բազմիցս հայտարարել է. «մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց ու հաջողելուց բացի այլ ճանապարհ չունենք»[4]։

...ես հավատում եմ, որ մենք Աստծո ընտրյալ ազգ ենք։ Մենք ազգ ենք, որն Աստծո ընտրությամբ անցել է ամենաանհնարին փորձությունների միջով, տեսել աշխարհի վատթարագույն դժոխքը՝ Եղեռնը։ Բայց այսօր ոչ միայն կանք, ոչ միայն գոյություն ունենք, այլև ուժեղ ենք, հզոր։ Մենք հաղթող ժողովուրդ ենք։ Հաջորդ հաղթանակներն առջևում են, և այդ հաղթանակները լինելու են ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեր ազգային շահերի, պետականության բոլոր ոլորտներում։

— Արմեն Սարգսյան

Համաձայն Տարոն Սիմոնյանի, հայ ազգի բացառիկությունը, այն է՝ պատմական առաքելությունը բևեռացած «աշխարհները կանոնակարգելու» համար «քաղաքակրթության տարածումն է, որը «դառնալու է հայ ազգի գոյության հիմնական իմաստը, նրա «խաչը» ու առաքելությունը»[5]։

Ամերիկացի պատմաբան Յուրի Սլյոզկինի կարծիքով, հայերը, տարանջատելով իրենք իրենց (ինչպես նաև մի քանի այլ ազգեր նույն կերպ), համարում են իրենց «ընտրյալ ազգ այն իմաստով, որ բացեիբաց աստվածացնում են իրենք իրենց և սկզբունքորեն սահմանազատվում են ուրիշներից»[6]։ Նշված սահմանազատման նպատակով, ըստ Սլյոզկինի, հայերը անվանում են բոլոր այլ ազգերին հատուկ բառով՝ «օտար», այսինքն՝ «ոչ հայ»[6]։

Հիմնական դրույթներԽմբագրել

Հայաստանը որպես աստվածների երկիրԽմբագրել

Արարատյան մարդԽմբագրել

Գաղափարի պատմությունԽմբագրել

Ըստ պատմաբան Բաբկեն Հարությունյանի և քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համահեղինակությամբ հրատարակված հոդվածի հայկական բացառիկության գաղափարի ակունքները դիտարկվում են հայ միջնադարյան պատմագրությունից, որտեղ ձևավորվել է թղնամի ժողովուրդներով շրջապատված քրիստոնյա ժողովրդի պատկերը։ Քաղկեդոնի ժողովից հետո Հայ եկեղեցու վարդապաետությունը սկսել է տարբերվել ժամանակի այլ եկեղեցիների ուսմունքից։ Այդ իրողությունը, ինչպես նաև այն փաստը, որ հայերը ապրում էին շրջապատված մշակույթով, ծագումով, կրոնով և լեզվով տարբերվող ազգերով, ուժեղացնում էր հայ ժողովրդի ինքնությունը, արձանագրում էր հայերի առանձնահատուկ՝ մյուսներից տարբերվող լինելը։ Եվ այդ փաստերի միախառնումը, ըստ Հարությունյանի և Իսկանդարյանի, հիմք է հանդիսացել առ այսօր տարածված հայ ժողովրդի բացառիկության և ընտրյալության գաղափարի ծագմանը[7]։ Հայ պատմական ավանդության համար բնորոշ է հայ մշակույթի պատկերի և դերի հիպերբոլիզացիան, ինչպես նաև հարևանների մշակույթից դրա առանձնացումը։ Ժողովրդական գիտակցության մեջ ամրացվել է հայերի՝ որպես բարբարոսներով, խուժերով շրջապատված միակ քաղաքակիրթ ժողովրդի գաղափարը։ Նման ուժեղ ազգակենտրոնության արդյունք է դարձել խիստ առանձնացված, մեկուսի ազգային մշակույթի մասին պատկերացումը[7]։

Խորհրդային տարիներին զարգացած հայ մշակույթի պատմաաշխարհագրական թեմաներով նմուշները, ըստ Հարությունյանի և Իսկանդարյանի, միաձուլվելով իրենց ազդեցությունն են թողել բազմադադարյա բացառիկության և ընտրյալության գաղափարի վրա[7]։

Հիմնական փաստարկներԽմբագրել

ՔննադատությունԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. , Որոգայփ թառաց, Երևան, 2002, էջ 9-11 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
  2. 2,0 2,1 , Որոգայփ թառաց, Երևան, 2002, էջ 54 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
  3. , Որոգայփ թառաց, Երևան, 2002, էջ 67 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
  4. Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք. Արմեն Սարգսյան
  5. Տարոն Սիմոնյան, ԱՐԲԱՆԷ «... և զարթնում է լաոն, Երևան, «Հայրապետ», 2018, էջ 423-424 — 433 էջ, ISBN 978-9939-838-78-6։
  6. 6,0 6,1 Յուրի Սլյոզկին, Մերկուրիի դարաշրջանը (Эра Меркурия. Евреи в современном мире), М., «Corpus (АСТ)», էջ 16։
  7. 7,0 7,1 7,2 Բաբկեն Հարությունյան, Ալեքսանդր Իսկանդարյան Հայաստան. ազգային պատմության «ղարաբաղականացումը» (ռուսերեն) Армения: „карабахизация“ национальной истории. — Մոսկվա — Էջ  145-175. — ISSN 5-88735-112-8.