Խուժ
Խուժ, պատմական հայկական աղբյուրներում կիրառվող անվանում, որով հայերը անվանում էին օտարազգիներին[1]՝ ոչ հայերին։
Ծագումնաբանություն
խմբագրելԲառը ծագում է Պարսկաստանի Խուժաստան գավառի անունից[1]։
Ի սկզբանե բառը ունեցել է նեղ իմաստ և նշանակել է Խուժաստանի բնակիչներին։ Հետագայում, զարգանալով բառը ստացել է «բարբարոս», «վայրենի» իմաստները, և վերջնականապես հին հայերի մոտ սկսել է կիրառվել ազգությամբ բոլոր ոչ հայերի վերաբերյալ[1]։
Հոմանիշներ
խմբագրելԱմերիկացի պատմաբան Յուրի Սլյոզկինի կարծիքով, հայերը, տարանջատելով իրենք իրենց (ինչպես նաև մի քանի այլ ազգեր նույն կերպ), համարում են իրենց «ընտրյալ ազգ այն իմաստով, որ բացեիբաց աստվածացնում են իրենք իրենց և սկզբունքորեն սահմանազատվում են ուրիշներից»[2]։ Նշված սահմանազատման նպատակով, ըստ Սլյոզկինի, հայերը անվանում են բոլոր այլ ազգերին հատուկ բառով՝ «օտար», այսինքն՝ «ոչ հայ»[2]։