Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի մասնաճյուղ

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում՝ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ, որը և դարձել է նրա առաջին նախագահը։ 1922 թվականին Միության վարչական կենտրոնը Կահիրեից փոխադրվել է Փարիզ, իսկ 1942 թվականից՝ հաստատվելՆյու-3որքում։ Ներկայումս եգիպտահայ համայնքում մշակութային և բարեսիրական գործունեություն է իրականացնում ՀԲԸՄ տեղական շրջանային կազմակերպությունը, որը երկրում ունի երկու մասնաճյուղ՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում։ Միաժամանակ գործում են նաև երկու մարզական ակումբներ ՀԲԸՄ «Նուբար» անվանումով՝ Հելիոպոլսում և Ալեքսանդրիայում։ ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղը մեծ տեղ է հատկացնում հրատարակչական գործունեությանը։

Հայկական բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի մասնաճյուղ
Տեսակբարեգործական կազմակերպություն
Հիմնադրվածապրիլի 15, 1906
Գլխադասային գրասենյակԿահիրե, Եգիպտոս և Ալեքսանդրիա, Եգիպտոս
ՀիմնադիրՊողոս Նուբար Փաշա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։