Հայկական Մեսրոպյան դպրոց
Հայկական Մեսրոպյան դպրոց (արևմտ․հայ․՝ Մեսրոպեան ազգային վարժարան, անգլ․՝ Armenian Mesrobian School) K-12 (մանկապարտեզից մինչ 12-րդ դասարան) հայկական դպրոց, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի մետրոպոլիայում՝ Պիկո Ռիվերա քաղաքում։
Հայկական Մեսրոպյան դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց, մանկապարտեզ |
Կարգախոս | «Ավանդություն։ Նորամուծություն։ Գերազանցություն։» |
Հիմնադրված է | 1964 |
Անվանված է | Մեսրոպ Մաշտոց |
Տնօրեն | Դավիթ Ղուկասյան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Պիկո Ռիվերա |
Կայք | mesrobian.org |
Վարժարանի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են բուն դպրոցի պաշտոնյաներից և Մոնթեբելլոյի Սուրբ Խաչ Հայ Առաքելական տաճարի եկեղեցականներից։ Դպրոցը գտնվում է հայ առաքելական եկեղեցուն կից։ Դպրոցը գործում է Լոս Անջելեսի կենտրոնի արևելքում գտնվող հայ համայնքների համար, օրինակ՝ Պիկո Ռիվերայի, Մոնթեբելլոյի և Ուիթյերի համայնքներին[1]։
Մեսրոպյան դպրոցը առաջարկում է համապարփակ կրթական ծրագիր, որը հավատարմագրված է դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (անգլ․՝ Western Association of Schools and Colleges) կողմից՝ մանկապարտեզից մինչև տասներկուերորդ դասարան։ Դպրոցի նախապատրաստական պարապմունքները հավաստագրված են Կալիֆորնիայի համալսարանի կողմից, իսկ խորացված դասերը անցկացվում են հայերեն, անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն և սոցիալական գիտություններ թեմաներով։
Դպրոցի տնօրեն՝ Դավիթ Ղուկասյան։
Պատմություն
խմբագրելԴպրոցը սկիզբ է առնում Կալիֆորնիայի Մոնթեբելո քաղաքում և ի սկզբանե գործում էր որպես շաբաթօրյա դպրոց, որտեղ դասավանդվում էր հայոց լեզու և հայկական մշակույթ։ Դպրոցը պաշտոնապես հիմնադրվեց 1965 թվականին[2]։ Առաջին ուսումնական տարվա ընթացքում դպրոցում սովորում էր 65 հոգի, իսկ դասերը անցկացվում էին մանկապարտեզից և մինչ երրորդ դասարանի աշակերտների համար։ Ամեն տարի ավելացվում էր մեկ դասարան և, քանի որ դասարանների թիվը և աշակերտների թիվը մեծանում էր, դպրոցի շենքը ընդլայնվեց և վերանորոգվեց։ 1975 թվական՝ ավագ դպրոցի առաջին շրջանավարտ։
Մինչ 1984 թվական դպրոցը զբաղեցնում էր Բևերլի Ռոուդ փողոցի կամպուսը։ Այնուհետև դպրոցը տեղափոխվում է վարձակալված հաստատություն՝ Էլ Ռանչո միացյալ դպրոցական թաղամաս։ 1997 թվականին Մեսրոպյան դպրոցը վերահաստատվեց Բևերլի Ռոուդ և հայ համայնքի անհատների, կազմակերպությունների մեծ ջանքերի շնորհիվ կամպուսը վերանորոգվեց։
Դպրոցի բակում գտնվում է Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին հայոց այբուբենի կողքին[3]։
Ակադեմիական և ուսումնական ծրագիր
խմբագրելՀայկական ընթացիկ իրադարձությունները, հայոց պատմությունը և գրականությունը դպրոցում դասավանդվող դասերի մասնիկներնեն[1]։ Ընթացիկ իրադարձությունների և պատմության դասերը հայերենով լեզվով են դասավանդվում։ Նույնիսկ հայկական ծագում չունեցող աշակերտները պարտավոր են ներկայանալ հայերենի դասերին[4]։ 1993 թվականի դրությամբ դպրոցի աշակերտների ավելի քան 90%-ը բարձրագույն կրթություն էին ստանում[1]։
Ուսանողներ
խմբագրել1993 թվականի տվյալներով՝ 370 ուսանող[1]։ Աշակերտներից 359-ը հայ էին, իսկ 11-ը` օտարազգի[4]։
1993 թվականի տվյալներով դպրոցում աշխատում էր 31 ուսուցիչ։ 25-ը ունեցել էին հայկական ծագում, 6-ը` ոչ[4]։
Սպորտ
խմբագրելՄեսրոպյան դպրոցի թիմերը ճանաչված են իրենց մարզական նշանավորությամբ։ Դպրոցը Կալիֆորնիայի միջդպրոցական ֆեդերացիայի (CIF) անդամ է, և այն խաղում է CIF-ի Հարավային հատվածի միջազգային լիգայում։ Նախքան 1999 թվականին Միջազգային լիգային միանալը, Մեսրոպյանը հանդես է եկել Դաշտային լիգայումում (Valley League): Մեսրոպեան յաղթած է տղոց եւ աղջիկներու պասքեթպոլի, աղջիկներու վոլէյպոլի եւ տղոց ֆութպոլի առաջնութիւնները[5]։
Հայկական ժողովրդական պարը ներառված է դպրոցի ֆիզկուլտուրայի ծրագրի մեջ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz, Kristen Lee. "Respecting Old-World Ways : Armenian School Puts Students in Touch With Their Roots." Los Angeles Times. June 10, 1993. p. 1. Retrieved on March 24, 2014.
- ↑ «50th Anniversary». Mesrobian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «About». Mesrobian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Swartz, Kristen Lee. "Respecting Old-World Ways : Armenian School Puts Students in Touch With Their Roots." Los Angeles Times. June 10, 1993. p. 2. Retrieved on March 24, 2014.
- ↑ «Athletics». Mesrobian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.