Արամ Հայկազ

հայ գրող
(Վերահղված է Հայկազ Արամից)

Արամ Հայկազ (Չեքենյան Արամ Արսենի, մարտի 22, 1900(1900-03-22)[1], Շապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն - մարտի 10, 1986(1986-03-10)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ արձակագիր։

Արամ Հայկազ
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Արամ Արսէն Չեքեմեան
Ծնվել էմարտի 22, 1900(1900-03-22)[1]
ԾննդավայրՇապին Գարահիսար, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էմարտի 10, 1986(1986-03-10)[1] (85 տարեկան)
Վախճանի վայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունարձակագիր և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԹեմաներԿարոտի գրականություն
Արամ Հայկազ Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Արամ Չեքենյանը ծնվել է Շապին-Գարահիսարում, որը լեռան ստորոտի մոտ տեղակայված քաղաք է այժմյան Թուրքիայի հյուսիսարևելյան մասում։ Հայրը՝ Արսեն Չեքենյանն է, մայրը՝ Յուղաբերը. հինգ եղբայրներից կրտսերն է։ Հայկազ գրական անունը իրենից երկու տարով մեծ եղբոր անունն է։ Սովորել է ծննդավայրի Ազգային վարժարանում։ 1915 թ. Թուրքիայի իշխանության կողմից իրականացվում էր հայերի զանգվածային ոչնչացում։ Ամռանը, երբ թուրքական զորքն արդեն քաղաքի մոտ էր, 5000 հայ բնակիչներ այրեցին իրենց տներն ու դաշտերը և բարձրացան լեռը, որի գագաթին հռոմեական հին բերդի մնացորդն կային։ Սա հայտնի է Շապին Գարահիսարի ապստամբություն անունով։ Իրենց հետ տարան նաև ուտելիք, կենդանիներ և պայքարեցին գրեթե մեկ ամիս, մինչ սովի կմատնվեին։ Լեռը բարձրացած ավելի քան 5000 մարդուց մնացել էր մի խումբ։ Արամ Հայկազի եղբայրները, հայրը և շատ այլ ազգականներ սպանվածներից էին։ Նա և մայրը տեղահանվեցին, աքսորի ուղարկվեցին ու ստիպված էին կտրել-անցնել մինչև սիրիական անապատ[2]։ Արամ Հայկազը հրաշքով փրկվել է առերես Իսլամ ընդունելով, որպես մուսուլման նա կարողացավ ապրել, մինչ ձեռք կբերեր ազատություն[3]։ Այդ ժամանակի մասին նրա հուշագրության մեջ՝ «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» պատմում է որպես հովիվ և ծառա իր կյանքը, թե ինչպես է պատանուց մեծացել երիտասարդի քուրդ ցեղակիցների և տոհմապետերի մոտ, երբ Թուրքիան դեռևս Օսմանյան կայսրություն էր։

Ամերիկա խմբագրել

1919 թվականի մայիսին Արամը փախչում և հանգրվանում է Կ.Պոլիս, որտեղ միանում է հորաքրոջը, որոշ ժամանակ մնում է ամերիկյան միսիոներական որբանոցում, նաև հաճախում Կեդրոնական վարժարան, որտեղ սովորում է մեկ տարի ու կես՝ աշակերտելով նաև Հակոբ Օշականին։ Երկու տարի անց՝ 1921 թ. նա նավարկության է մեկնում դեպի ԱՄՆ, որտեղ ապա աշխատում է փորագրանկարողի օգնական նյույորքյան Daily Mirror շաբաթաթերթում, իսկ գիշերները սովորում է անգլերեն՝ կարդալով համաշխարհային և ամերիկյան դասականներին՝ Կիպլինգից մինչև Բալզակ և Պո։ 1922 թ. նա սկսում է գրել հայկական հրատարակությունների համար՝ գրական անուն վերցնելով, քանի որ վախենում էր մերժման «խարանից» և 22 տարեկանում Արամ Չեքենյանը դառնում է Արամ Հայկազ։

Գրական գործունեություն խմբագրել

Մահանալով 85 տարեկանում՝ Արամ Հայկազը հրատարակել էր 10 գիրք, որոնց կարդում էին տարբեր երկրներում բնակվող բազում հայեր։ Բացառությամբ վաղ տարիների ինքնակենսագրական գործերի՝ նրա աշխատությունների մեծ մասը եղել են հումորային պատմվածքներ և Ամերիկայի ժամանակակից կյանքի համառոտ պատումներ։ Նրա գործերը խիստ անձնական էին և նա առերևույթ աննշան իրադարձությունների մասին գրում էր բնական, խոսակցական ոճով՝ ի՞նչ կար սենդվիչի մեջ, գնալ սխալ հուղարկավորության, մնալ հիվանդանոցում[4], իր որդու ավարտելը[5]։ Նա մանրամասն չի պատմում անցյալի ցավի մասին[6], այլ այսպես կոչված «կարոտի գրականության» ներկայացուցիչ էր։ Ժամանակի ամենահայտնի հայ գրողներից է եղել և ստացել մի շարք գրական մրցանակներ[7][8]։ 1971 թվականին այցելել է Հայաստան, 1972 թվականին նրա 50-ամյա հոբելյանը նշվել է մի շարք միջոցառումներով ԱՄՆ-ի, Կանադայի և Լիբանանի քաղաքներում[9][10]։

Ամուսնացել է Փարիզում երիտասարդ հայուհու հետ, ում հանդիպել էր Ստամբուլի դպրոցում։ Բնակվել է Նյու Յորքի Քվինս շրջանի Ռիգո Փարք թաղամասում, ունեցել է 2 զավակ՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Մահացել է Նյու Յորքում թոքաբորբի բարդացումից 85 տարեկան հասակում[11]։

Մատենագիտություն խմբագրել

«Արծվաբույնի անկումը» (The Fall of the Aerie) անգլերեն հատորը, որը պատմում էր Շապին Գարահիսարի հերոսամարտի մասին, վերահրատարկվել է 2010 թ. ծննդյան 110-րդ տարեդարձի առթիվ հայկական կրթական և մշակութային միություն «Համազգայինի» կողմից[12]։ 2009 թվականին Երևանում տպագրվել են Մարգարիտ Խաչատրյանի կազմած Արամ Հայկազի նամակների ընտրանին, 2010 թվականին՝ «Մոռացված էջեր. 1924-1950» (հատոր Ա), 2012 թվականին՝ «Մոռացված էջեր. 1951-1960» (հատոր Բ), 2013 թվականին՝ «Մոռացված էջեր. 1961-1966» (հատոր Գ), 2012 թվականին՝ «Պատմուածքներ» ժողովածուները։

Բացի առաջին գիրքը՝ Արամ Հայկազը բոլոր գործերը գրել է հայերեն և հրատարակել Հայաստանում։ Նա շատ չի խոսել իր գրելու մասին, բայց ասել է. «Կրնամ ըսել, թէ գրա­կա­նու­թիւնը օգ­տա­գոր­ծե­լով եր­բեք քա­րոզ­չու­թիւն չեմ ըրած։ Մար­դու բան սոր­վեց­նե­լու մտա­հո­գու­թիւն եւ յա­ւակ­նու­թիւն չեմ ու­նե­ցած, բայց Հայ ըլ­լա­լուս հպարտութիւնը միշտ ներ­կայ է ամէն մէկ տո­ղիս մէջ»[13]։

  • The Fall of the Aerie - 1935
  • Ցեղին Ձայնը, Ա հատոր - 1949
  • Ցեղին Ձայնը, Բ հատոր - 1954
  • Շապին Գարահիսար եւ իր հերոսամարտը - 1957
  • Չորս աշխարհ, Բեյրութ, 1962
  • Պանդոկ - 1967
  • Կարօտ - 1971
  • Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ - 1972
  • Ապրէք երեխէք - հատընտիր, Բեյրութ, 1973
  • Երջանկութիւն - 1978

Գրականություն խմբագրել

  • Արամ Հայկազ. կեանքը եւ գործը, Նյու Յորք, 1962։

Աղբյուրներ խմբագրել

  • Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հատոր Բ, Բոստոն, 1982, էջ 204-206։
  • Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 1, Ե., 2005, էջ 612։
  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Բ, Ե., «Սովետական գրող», 1981, էջ 157-158։
  • Գեղամ Սևան, Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր (1946-1985), Ե., 1997։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. ARMENIANS ARE SENT TO PERISH IN DESERT; Turks Accused of Plan to Exterminate Whole Population - People of Karahissar Massacred, New York Times, August 18, 1915, page 5
  3. Hovannisian, Richard G. (Ed.), The Armenian genocide : history, politics, ethics / edited by Richard G. Hovannisian ; foreword [by] George Deukmejian, New York : St. Martin's Press, 1992, ISBN 0-7867-0996-0
  4. Short Story International vol 1 #12, October 1964 "In the Hospital" Aram Haigaz (129-144),
  5. Bardakjian, Kevork B., A Reference Guide to Modern Armenian Literature 1500-1920 With an Introductory History, Wayne State University Press, 2000 (Aram Haykaz, 239)
  6. Agop J. Hacikyan, coordinating editor ; Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian, The Heritage of Armenian Literature, Detroit : Wayne State University Press, c2000
  7. ALMA to Honor the Late Author Aram Haigaz, The Armenian Mirror-Spectator, September 17, 1994
  8. Armenian Library Honors Aram Haigaz, The Armenian Reporter International, September 10, 1994 (10)
  9. Aram Haigaz Honored Here At Jubilee Celebrations Kick-Off, The Armenian Reporter, New York November 16, 1972 (14, 16)
  10. Aram Haigaz Jubilee Marked in Los Angeles, The Armenian Observer December 20, 1972
  11. http://www.nytimes.com/1986/03/13/obituaries/aram-haigaz-chekenian-85-author-of-books-in-armenian.html Aram Haigaz Chekenian, 85, Author of Books in Armenian - NY Times Obituary - retrieved 1/21/2012
  12. http://www.armenianweekly.com/2011/02/09/hamazkayin-program/ Hamazkayin Program Marks 110th Anniversary of Aram Haigaz’s Birth - The Armenian Weekly - February 9th, 2010 - retrieved 1/21/2012
  13. «Կարօտ» ժողովածու, երկրորդ մաս, Առաջաբան։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Հայկազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 167