Հայերն Աթենքում (հուն․՝ Αρμένιοι στην Αθήνα), Հունաստանի մայրաքաղաք Աթենքի և դրա կազմի մեջ մտնող Պիրեյոսի ինքնավար համայնքի հայեր[1]։ 21-րդ դարի սկզբին թվաքանակը հասել է 20 հազարի[2]։

Աթենքի հայեր
Ընդհանուր քանակ
20 հազար մարդ
Բնակեցում
Հունաստան Հունաստան
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
Հայերեն, հունարեն
Հավատք(ներ)
Հայ առաքելական եկեղեցի, Հույն ուղղափառ եկեղեցի

Պատմություն խմբագրել

Հայերը Հունաստանում զանգվածային բնակություն են հաստատել 5-6-րդ դարերից։ Այն պայմանավորված էր տարբեր ժամանակահատվածներում Հայաստանում տիրող սոցիալական և քաղաքական իրադրությամբ։ Դեռևս Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում Աթենքի բնակչության գերակշռող տարրից՝ հույներից հետո մեծ կշիռ ունեին նաև հայերը։ Նրանք կարևոր դեր են խաղացել Բյուզանդիայի հասարակական, ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։

Հայերի թիվն այստեղ ավելացել է 1895-1896 թվականների կոտորածներից, 1915 թվականի Մեծ եղեռնից հետո, ինչպես նաև 1922 թվականին, երբ թուրքերը վերստին գրավել են Զմյուռնիան։ 19-րդ դարի վերջին տեղի հայ համայնքն ունեցել է հասարակական-քաղաքական աշխույժ կյանք։ Հրատարակվել են պարբերականներ, գրքեր, գործել են հայկական դպրոցներ, մշակութային միություններ։ 1925 թվականին Աթենքում ապրել է 8000 հայ։ Աթենքի հայ համայնքի վարչական-մշակութային կյանքը կազմակերպում է առաջնորդարանն ու ազգային կենտրոնական վարչությունը, որոնք ճանաչված էին հունական իշխանությունների կողմից։

1920-ական թվականների սկզբին (Կիլիկիայի ջարդերից և հույն-թուրքական պատերազմից հետո) Սալոնիկ է գաղթել 10 հազար հայ, համայնքն ստվարացել է, ստեղծվել է թեմական խորհուրդ՝ իր մարմիններով։ Գործել են ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հայրենակցական, բարեգործական, մշակութային, մարզական միություններ։ Աթենահայ համայնքի կրոնական պահանջները բավարարում է հայ Առաքելական եկեղեցու հունահայոց թեմը, գործում է սուրբ Կարապետ հայկական եկեղեցին։ 1890 թվականին Աթենքում լույս է տեսել Հունաստանում առաջին հայերեն պարբերականը՝ «Ասպարեզ»-ը։

Հետպատերազմյան տարիներին Սալոնիկի հայերի թիվը նվազել է հայրենադարձվելու, ինչպես նաև Կանադա, Արգենտինա և այլուր արտագաղթելու հետևանքով։ Մոտավոր հաշվարկներով՝ վերջին տասնամյակում Սալոնիկում հաստատվել է շուրջ 10 հազար հայ աստանցի հայ, որոնց փոքր մասն է առնչվում համայնքի ազգային կյանքին և այցելում եկեղեցի։ Ներկայումս (2003 թվական) հայերի թիվը Սալոնիկում հասել է շուրջ 11500-ի։ Զբաղվում են հիմնականում մանր սանտրով և արհեստներով։ Զգալի թիվ են կազմում ունէտր և ապահով ընտանիքները։ Գործում են Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցին (հոգևոր հովիվն է Խորեն Տողրամաճյանը), Մալաքյան-Գասպարյան կիրակնօրյա վարժարանը, ՀԲԸՄ մասնաճյուղը, Հայ գթության խաչի «Անի» մասնաճյուղը, Համազգային մշակութային միությունը, ՀՄԸՄ, ՀՀԳ երիտասարդական միության «Սողոմոն Թեհլերյան» խումբը, ՀՀԳ պատանեկան միության «Լեռն Շանթ» խումբը, «Տեր Զաքարյան» հայկական սրահը։ Եկեղեցուն կից Հայ տանը ամեն շաբաթ կազմակերպվում են համայնքային միջոցառումներ։ Հրատարակվում է «Աշտանակ» կրոնադաստիարակչական հանդեսը, որը նվիրել է Հայկական Կարմիր խաչը։ Աթենքի Նոր Զմյոանիա արվարձանում տեղադրված է Զանգ-հուշարձան՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի։ 2000 թվականի հունիսի 11-ին Աթենքում բացվել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթող, իսկ հրապարակներից մեկը անվանվել Արմենիա։

21-րդ դարի սկզբին Աթենքում բնակվում է շուրջ 10 հազար հայ։ Գործում են Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Հակոբ, Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցիները, Սոֆի և Լեոն Հակոբյան, Ա. և ժ. Ճենազյան, Զավարյան, Գալփաքյան վարժարանները, ՀՀԳ և ՌԱԿ տեղական կազմակերպությունները, Հայկական ժողովրդային շարժումը, «Արարատ» մշակութային-մարզական և «Արաքս» մշակութային միությունները, Համազգային մշակութային միության, ՀԲԸՄ-ի, Հովարդ Կարագյոզյան հաստատության, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի մասնաճյուղերը։ Հրատարակվում են «Ազատ օր» օրաթերթը և «էլլինո Արմենիկա» հունարեն եռամսյա հանդեսը։ Ի նշան հայ ժողովրդի երախտագիտության (1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին Հունաստանի ցուցաբերած օգնության համար)՝ մայրաքաղաքի կենտրոնում վեր է խոյանում հուշարձան ֊կոթող, թյան աղջիկների, Կյուլլապի Կյուլպենկյան, Գրիգոր Աղաթոն են վարժարանները։

Գրականություն խմբագրել

  • Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1980
  • Վահրամ Փափազյան, «Սեր, սեր, սեր», «Սևան» տպարան, Պէյրութ, 1962

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հունահայոց համայնքը, հայերի ներդրումը Հունաստանի մշակութային և քաղաքական կյանքում. «Հայերը Հունաստանի տարածքում».
  2. «Հունաստանի Հանրապետության հայ համայնքը ներկայիս շրջանում». www.noravank.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։