Հայերը Տորոնտոյում, Տորոնտոյում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի վերջից։ Սակայն համայնքը սկսել է կազմավորվել 1920-ական թվականներին։ 1916 թվականին Լեոն Պապայանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայերի օգնության միությունը, 1923 թվականին՝ ՀԲԸՄ Տորոնաոյի մասնաճյուղը։ 1953 թվականին կառուցվել է Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին, գործում են նաև Սուրբ Խաչ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ։ Համայնքում կա երեք ամենօրյա վարժարան։ Ազգային կուսակցությունները ներկա են համայնքում իրենց կոմիտեներով, ակումբներով, մասնաճյուղերով։ Գործում են ՀՀԳ «Սողոմոն Թեհլերյան» կոմիտեն (1956 թվականից) և ՀՀԳ երիտասարդական միության «Սիմոն Զավարյան» մասնաճյուղը, ՌԱԿ «Եսայի Ցաղուբյան» ակումբը (1967 թվական), ՍԳՀԿ Մոնրեալի Թեքեյան մշակութային միության «Նայիրի» պարախուբը «Փարամազ» մասնաճյուղը (1983 թվականից), ՀՕՄ«Ռուբինա» (1964 թվականից), Թեքեյան (1967 թվականից), Համազգային (1969 թվականից, ունի «ժորժ Սարգիսյան» թատերախումբ, «Գուսան» երգչախումբ, «Երերունի» պարախումբ), Նոր սերունդ (1978 թվականից) Տորոնտոյի Սուրբ Խաչ ազգային վարժարանի աշակերտները մշակութային միությունների, Պոլսահայ մշակութային համահայկական հիմնադրամի միության (1988 թվականից), «Հայաստան» (1993 թվականից), Հայկական ժամանակակից հետազոտությունների և փաստագրության Զորյան ինստիտուտի (1985 թվականից) մասնաճյուղերը, Պապայան հիմնարկը, Հայ դատի հանձնախումբը, Տարեց քաղաքացիների ընկերությունը, «Կոմիտաս» երաժշտական միությունը։ Լույս են տեսնում «Նոր սերունդ» ամսագիրը, ՀԲԸՄ «Խոսնակ Տորոնտոյի», «[ուսաբաց» պարբերականները։ Գործում է «Հայ հորիզոն» հեռուստակայանը։ Տեղի հայերի գլխավոր հավա քատեղին Հայ կենտրոնն է։ Տորոնտոն կանաղահայության երկրորդ խոշոր կենտրոնն է Մոնրեալից հետո։ Ներկայումս (2003 թվական) այստեղ բնակվում է շուրջ 27 հազար հայ։

Սուրբ Մարիամ եկեղեցի, Տորոնտո
Տորոնտոյի Հայ Երիտասարդների կենտրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։