Սուրբ Կարապետ եկեղեցի (Հորդանան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)


Սուրբ Կարապետ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Հորդանանում։

Սուրբ Կարապետ եկեղեցի (Հորդանան)
Եկեղեցի


ԱշխարհՀորդանան
Պատմական երկիրՀորդանան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապետ(ներ)Արտակ Ղուլյան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ2007-2008
Կառուցման ավարտ2014, հոկտեմբերի 30

Պատմություն խմբագրել

Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է Երուսաղեմի հայ համայնքի, Երուսաղեմի հայոց պատրիարքության շնորհիվ։ Եկեղեցու հիմնադրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականին, Հորդանան գետի ափին, որին մասնակցել են հոգևորականներ, համայնքի բարձրաստիճան ղեկավարներ։

Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 30-ին, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Հորդանանի հոգևոր առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Թոփալյանը և այլք[1]։

Եկեղեցու հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Եկեղեցին կոչվում է Սուրբ Կարապետ՝ ի հիշատակ բանաստեղծ Կարո Կարապետյանի։ Եկեղեցու կառուցումն իրականացրել է բանաստեղծի որդին՝ Վիգեն Կարապետյանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հորդանան գետի ափին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու օծման արարողությանը(չաշխատող հղում)
  2. «Հորդանան գետի ափին կօծվի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.