Հայտարան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Կըզըլքիլիսեի գավառակում[1]։

Գյուղ
Հայտարան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԿըզըլքիլիսեի գավառակ
Այլ անվանումներՀայդարան, Հայդերան, Հայտերան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Հայտարանն է կոչվել նույնանուն քրդական ցեղի անունից։ Հայդեր քրդերենով նշանակում է «»վանքի հայ»։

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, բնակչության մի մասը զոհվել է թուրքական յաթաղանից, իսկ մնացածը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Ուներ հայ և քուրդ բնակիչ։ XX դարի սկզբին հայերի թիվը կազմում է 175 տուն՝ 1750 բնակչով։ Գյուղի հայ բնակիչները հարկ եղած դեպքում զենքը ձեռքին քաջաբար պաշտպանվել են թուրքական հարձակումներից։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հայտարանն ուներ Ս. Աստվածածին և Ս. Մինաս անուներով եկղեցիներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 343

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 156