Հայդարաբադ (Aussprache ; թելուգու՝ హైదరాబాద్, մարաթհի՝ हैदराबाद, կաննադա՝ -حیدر آباد‎, ಹೈದರಾಬಾದ್), Հնդկաստանի նահանգ, որը գոյություն է ունեցել 1949-ից 1956 թվականներին[1]։

Հայդարաբադ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստանի տիրապետություն և Հնդկաստան
ՎարչկենտրոնՀայդարաբադ
Հիմնադրված է1948 թ.
ՓոխարինեցՀայդարաբադ
Հարավային Հնդկաստանը մինչև 1956 թվականի վերակազմավորումը։ Հայդարաբադ նահանգն ընդգծված է դեղին և կանաչ գույներով

Հայդարաբադը և Բերարը տարածքով ամենամեծն էին Բրիտանական Հնդկաստանի տեղական իշխանությունների շարքում։ Բրիտանական Հնդկաստանի փլուզումից հետո, երբ բրիտանացիները լքեցին Հնդկաստանը՝ թողնելով, որ նահանգներն իրենք որոշեն իրենց քաղաքական ճակատագիրը՝ որևէ պետության միանալու կամ անկախություն հռչակելու առումով[2][3], նիզամ Ասաֆ Ջահ VII-ը մտադիր էր իր մեծամասամբ մուսուլմանաբնակ տիրույթները անկախ հռչակել կամ ընդգրկել Պակիստանի կազմում։ Անջատողական խռովությունից խուսափելու նպատակով 1948 թվականին հնդկական զորքերը բերվեցին Հայդերաբադ, իրականացվեց այսպես կոչված՝ «Պոլո գործողությունը»[4][5][6]։ Նիզամին երաշխիքներ տրվեցին, որ նա իր հարստությունն ու անշարժ գույքը կպահպանի, բացի այդ՝ նրան թոշակ նշանակվեց,որից հետո նա պայմանագիր ստորագրեց Հայդարաբադը Հնդկական միության մեջ մտցնելու մասին։

Իրավիճակը բարդացել էր 1946 թվականին սկսված գյուղացիական ապստամբության հետևանքով, որի ընթացքում գյուղացիներն ստեղծել էին իրենց տեղական ինքնակառավարման մարմինները, բռնագրավել էին 1 200 հազար ակր կալվածատիրական հողեր՝ հօգուտ հողազուրկ և աղքատ գյուղացիության, հիմնել էին ժողովրդական դատարաններ, ստեղծել ժողովրդական միլիցիայի ջոկատներ, մտցրել պարտադիր տարրական կրթություն։

Անջատողական միտումները արմատախիլ անելու նպատակով Հնդկաստանի իշխանությունները 1956 թվականին, համաձայն Նահանգների վերակազմավորման մասին ակտի, կազմալուծեցին Հայդարաբադ նահանգը։ Նրա տարածքները ըստ լեզվական սկզբունքի բաժանվեցին Բոմբեյ, Անդհրա Պրադեշ և Կառնատակա նահանգների միջև[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hyderabad had tried 'NRC' 71 years ago, and failed». The Times of India. 2019 թ․ սեպտեմբերի 15.
  2. Mehrotra, S.R. (1979). Towards Indias Freedom And Partition. Delhi: Vikash Publishing House. էջ 247. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  3. See Section 7 (1) (b): "the suzerainty of His Majesty over the Indian States lapses, and with it, all treaties and agreements in force at the date of the passing of this Act between His Majesty and the rulers of Indian States, all functions exercisable by His Majesty at that date with respect to Indian States, all obligations of His Majesty existing at that date towards Indian States or the rulers thereof, and all powers, rights, authority or jurisdiction exercisable by His Majesty at that date in or in relation to Indian States by treaty, grant, usage, sufferance or otherwise."
  4. «Hyderabad had tried 'NRC' 71 years ago, and failed». The Times of India. 2019 թ․ սեպտեմբերի 15.
  5. «Hyderabad Police Action». Indian Army. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. B. Cohen (2007). Kingship and Colonialism in India's Deccan: 1850–1948. Springer. էջեր 159–161. ISBN 978-0-230-60344-8.
  7. «States Reorganization Act 1956». Commonwealth Legal Information Institute. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդարաբադ (նահանգ)» հոդվածին։