Հայդարաբադի կենտրոնական համալսարան
Հայդարաբադի կենտրոնական համալասարան կամ Հայդարաբադի համալասարան (տելուգու՝ హైదరాబాద్ విశ్వవిద్యాలయము), պետական հետազոտական համալսարան, որը տեղակայված է Հնդկաստանի Տելինգանա նահանգի Հայդարաբադ քաղաքում: Համալսարանի ռեկտորը համարվում է Տելանգանայի նահանգապետ Էկադու Սրինիվասան Լակշմի Նարասիմհանը:
Հայդարաբադի կենտրոնական համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1974 |
Ռեկտոր | C. Rangarajan? |
Ընդհանուր անձնակազմ | 250 մարդ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հայդարաբադ |
Կայք | uohyd.ac.in |
University of Hyderabad Վիքիպահեստում |
Համալսարանը տեղակայված է Գաչիբաուլի շրջանում՝ զբաղեցնելով մոտավորապես 2300 հեկտար: Համալսարանական քաղաքը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով, նրա տարածքի վրա աճում են ավելի քան 734 բույսեր և բնակվում կաթնասունների 10 տեսակ, սողունների 15 տեսակ և թռչունների 159 տեսակ[1]: Ստեղծվել է 1974 թվականին՝ 1973 թվականի «Վեց կետերի սահմանումների» շրջանակներում: Առաջին փոխ-ռեկտորը 1974 թվականից մինչև 1979 թվականը եղել է Բենարասի հինդուական համալսարանի քիմիկոս Գուրբաշհ Սինգհը, իսկ առաջին ռեկտորը՝ Բասապա Դանապա Ջատին[2]:
Համալսարանը հնդկական ամենախոշոր տասը համալսարաններից մեկն է: 2015 թվականի հունվարին Հայդարաբադի համալսարանը ստացել է Visitor’s Award մրցանակը Հնդկաստանի լավագույն կենտրոնական համալսարանի համար, որը շնորհվում է երկրի նախագահի կողմից[3]:
Կրթական ընթացքԽմբագրել
Համալսարանն ամենից առաջ հետազոտական համալսարան է ասպիրանտների համար: Այն բոլոր կուրսերի համար իրականացնում է սեփական ընդունելության քննություններ փետրվարի ընթացքում և հարցազրույցներ մայիսին: Ուսումնական տարին սկսվում է հուլիսի կեսին և ավարտվում մայիսի սկզբին: Ուսանողների մոտավորապես 90 %-ն ապրում են համալսարանական քաղաքում: Մագիստրոսական ծրագիրը տևում է 2 տարի, իսկ փիլիսոփայության մագիստրոսի և դոկտորի ծրագրերը՝ 18 ամիս և 5 տարի համապատասխանաբար: Գնահատականների սանդղակը տասը բալանոց է: Լավագույն ասպիրանտներն պարգևատրվում են մեդալներով:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Nikhila Henry (2015-04-18)։ «In a first, University of Hyderabad to have bio-reserve»։ The Times of India (անգլերեն)։ Վերցված է 2015-10-15
- ↑ «About University of Hyderabad» (անգլերեն)։ University of Hyderabad։ Վերցված է 2015-10-15
- ↑ R. Ravikanth Reddy (2015-01-30)։ «UoH is India’s best Central varsity»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է 2015-10-15