Հայաստանում ֆրանսիական քոլեջ

Հայաստանում ֆրանսիական քոլեջ (ֆր.՝ Lycée professionnel français en Arménie), միջին մասնագիտական կրթական գործունեություն իրականացնող ուսումնական հաստատություն։ Հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից տրված «0010» լիցենզիայի հիման վրա։ 2014 թվականից Ֆրանսիական քոլեջի տնօրենը Հովհաննես Հովհաննիսյանն է։ Հովհաննես Հովհաննիսյանը միջազգայնագետ է։ 1992-1999 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի պետական համալսարանը (պատմաբան-միջազգայնագետ մասնագիտությամբ)։

Հայաստանում ֆրանսիական քոլեջ
Lycée professionnel français en Arménie
Պատկեր:Logo du lycée professionnel français en Arménie.jpg
Հիմնադրված է2012 թվական
ՏնօրենՀովհաննես Հովհաննիսյան
ԵրկիրՀայաստան
ՀասցեԴավիթ Անհաղթ 4/4
Կայքlpfa.am

Նպատակներ խմբագրել

Հայաստանում ֆրանսիական քոլեջի նպատակներն են՝ ֆրանսիական կրթական համակարգի առաջավոր փորձի, ժամանակակից նորարական ծրագրերի, ֆրանսիական և եվրոպական միջին մասնագիտական կրթական չափանիշների ներդրումը Հայաստանում։ Եվրոպական ժամանակակից կրթական չափանիշներին համապատասխան կրտսեր մասնագետների պատրաստումը։ Հայկական և Ֆրանսիական կրթական ծրագրերի զուգակցումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Առարկայական ճկուն ծրագրերի միջոցով մրցունակ կադրերի պատրաստումը։ Երկլեզու կրթական ծրագրերի իրականացումը։

Առավելություններ խմբագրել

Հայաստանի ֆրանսիական քոլեջում դասավանդում են բազմափորձ, իրենց ոլորտում ճանաչված մասնագետներ, այդ թվում նաև գիտության թեկնածուներ և դոցենտներ։ Քոլեջի ուսումնական պլանները և ծրագրերը համապատասխանեցված են ֆրանսիական կրթական համակարգին։ Քոլեջի լավագույն ուսանողների արտադրական պրակտիկան ուսումնառության 3-րդ տարում կկազմակերպվի Ֆրանսիայում, ինչպես նաև քոլեջի լավագույն ուսանողները կստանան ավարտական երկու դիպլոմներ՝ հայկական և ֆրանսիական։ Հայաստանում Ֆրանսիական քոլեջը 2 տարի է, որ տալիս է շրջանավարտներ ովքեր վիճակագրական տվյալներով ընդունվում են Ֆրանսիական համալսարան` 80-85 %, ամենաբարձր միավորներով, մյուս շրջանավարտները` մոտ 8% ընդունվում են Հայաստանում Ֆրանս-Գերմանական ինժեներական բարձրագույն ինստիտուտ, 5%-ը Ամերիկյան համալսարան, 2%-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, 2%-ը Երևանի պետական բժշկական համալսարան և այլ առաջատար համալսարաններ։ 2016 թվականին երկու շրջանավարտ ընդունվել են արտասահմանյան բուհեր։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ կնքվել են և գործում են մի շարք բազմակողմանի համագործակցության պայմանագրեր, մասնավորապես Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ կնքված պայմանագրի կետերից մեկի համաձայն ֆրանսիական քոլեջի շրջանավարտները ունենալով B1 կամ B1 junior վկայական ազատվում են ֆրանսերենի քննությունից և նրանց այդ քննության գնահատականը համարվում է առավելագույն 60 միավորը։

Իր վարկանիշով Հայաստանյան միջին մասնագիտական կրթական հաստատությունների շարքում այսօր Հայաստանում ֆրանսիական քոլեջ հիմնադրամը զբաղեցնում է իր ուրույն և առաջատար տեղերից մեկը։

Ուսումնառություն խմբագրել

Հայաստանի ֆրանսիական քոլեջում ուսումը 3 տարի է։ Քոլեջում ուսուցանվում են հետևյալ առարկաները՝

  • Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Ապահովագրական գործ
  • Շուկայաբանություն
  • Հաշվողական տեխնիկա
  • Ֆինանսներ

Պրակտիկա խմբագրել

Հայաստանի ֆրանսիական քոլեջում ուսումնառության ընթացքում բաղկացուցիչ մաս է կազմում տեսական մասից բացի պրակտիկաները, որոնց մեծ տեղ է հատկացվում։ Պրակտիկաները իրականացվում են Ֆրանսիայի գործընկերների հետ փոխանակման ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև գերատեսչություններում և ֆիրմաներում։ Պրակտիկաների արդյունքում բազմաթիվ ուսանողներ հրավերներ են ստանում հետևյալ կազմակերպություններից՝

Շրջանավարտների աշխատանքի և կրթության հեռանկարներ խմբագրել

Քոլեջը պատրաստում է մասնագետներ տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, աուդիտի, ապահովագրության, շուկայաբանության բնագավառներում, ովքեր իրենց ուսումնառության ընթացքում ստացած կայուն գիտելիքների և ձեռք բերած ունակությունների շնորհիվ կարող են աշխատել տարբեր ոլորտներում։ Շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ ոլորտներում՝

  • Մարքեթինգային, ֆինանսահաշվային և աուդիտի ծառայություններ
  • Մատուցող կազմակերպություններ
  • Դրամավարկային, ներդրումային և ապահովագրական կազմակերպություններ
  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ
  • Առևտրի և մարքեթինգային ոլորտի կազմակերպություններ
  • Գովազդային գործակալություններ

2015 թվականին ֆրանսիական քոլեջից 10 ուսանողներ իրենց պրակտիկան անցկացրեցին Փարիզի կենտրոնում գտնվող Albert de Mun մասնագիտական լիցեյում։ 2016 թվականի ամռանը 5 ուսանողներ մեկնել են Ֆրանսիա՝ ամառային դպրոցին, որը տեղի է ունեցել Վիշի քաղաքի Կավիլամ ինստիտուտում։ Այնտեղ 5 ուսանողներն էլ ստացել են B1+ հավաստագիր։

Զեղչային տեղերի բաշխում խմբագրել

Յուրաքանչյուր մասնագիության գծով զեղչային համակարգում հաշվի են առնվում դիմորդների նախորդ կրթության գնահատականների միջին թվաբանականը և ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն միավորները։ Յուրաքանչյուր հաջորդ կուրսի զեղչային համակարգը ձևավորվում է քոլեջի անցյալ տարվա գնահատականների թվաբանական միջինների վրա։ Զեղչային տեղերը ընդունակ են ռոտացիայի։

Ընդունելություն խմբագրել

Հայաստանում ֆրանսիական քոլեջում ընդունելությունը կատարվում է նախորդ կրթության վկայականի (առնվազն հիմնական ընդհանուր 9-ամյա կրթության) գնահատականների հիման վրա։ Ավագ դպրոցն ավարտած աշակերտները նույնպես ուսումնառության համար կարող են դիմել Հայաստանում ֆրանսիական քոլեջ հիմնադրամ։ Քոլեջում վերոհիշյալ ուսանողները իրենց ընտրած մասնագիտությունների գծով սովորում են 2 տարի։

Գործընկերներ խմբագրել

Հայաստանում ֆրանսիական քոլեջի գործընկերներն են՝ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը, Փարիզի կենտրոնում գտնվող Albert de Mun մասնագիտական լիցեյը, ֆրանս-հայկական շինարարական ինստիտուտի ստեղծման և կայունության աջակցման ասոցացիան, Claude-Nicolas LEDOUX-ի անվան հանրային աշխատանքների և շինարարական լիցեյը, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը։ Այս համագործակցությունը թույլ է տալիս ուսուցումը և ուսանողների գնահատումը քոլեջում իրականացնել՝ համադրելով հայկական և ֆրանսիական միջին մասնագիտական կրթական չափորոշիչներ, իրականացնել համատեղ ծրագրեր, ուսանողների և դասախոսների փոխանակումներ։

Արտաքին հղումներ խմբագրել