Ակբա բանկ
Ակբա բանկը Հայաստանում գործող ունիվերսալ բանկ է։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր խոշոր քաղաքներում և ավաններում։ Բանկի մասնաճյուղերը թվով 63-ն են[2]։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում։ Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը։ Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից է[3]։ Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ։ 2021 թվականին բանկը փոխել է կազմակերպաիրավական ձևն ու դարձել բաց բաժնետիրական ընկերություն, ինչպես նաև վերաբրենդավորվել և վերանվանվել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ[4]։
Ակբա բանկ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բանկ և ֆինանսական ինստիտուտ |
Ընկերության տեսակ | Բաց բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 1996 |
Գլխավոր անձինք | Հակոբ Անդրեասյան (Գլխավոր գործադիր տնօրեն) |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ |
Ընդհանուր ակտիվներ | 311 մլրդ ֏ (դեկտեմբերի 31, 2017)[1] |
Կարգախոս | Ոգեշնչված ձեզնով |
Կայք | acba.am |
Բորսա | ՀՖԲ․ ACBA |
Կառավարման մարմիններ խմբագրել
Բանկի կառավարման մարմիններն են՝
- Բաժնետերերի ընդհանուր ժողովը
- Բանկի խորհուրդը
- Բանկի գլխավոր գործադիր տնօրենը
Բաժնետերերի ընդհանուր ժողովը բանկի բարձրագույն կառավարման մարմինն է։ Բանկի խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը։ Բանկի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Գլխավոր գործադիր տնօրենը։
Մատուցած ծառայություններ խմբագրել
Բանկն իրականացնում է Հայաստանի օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված գործառնություններ։ Բանկն ընդունում է ինչպես ժամկետային, այնպես էլ ցպահանջ ավանդներ, տրամադրում է սպառողական և առևտրային վարկեր, թողարկում և սպասարկում է պլաստիկ քարտեր, թողարկում է միջազգային առևտրի սպասարկման գործիքներ և այլն[5][6]։
Գյուղատնտեսական վարկերի ծավալներով Բանկն առաջին տեղում է՝ շուկայում ունենալով մոտ 52 տոկոս մասնաբաժին։
Բանկը և գյուղատնտեսությունը խմբագրել
Բանկը գյուղատնտեսական վարկերի պորտֆելի մեծությամբ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում[փա՞ստ]։
Մասնաճյուղեր խմբագրել
Բանկն ունի 63 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կենտրոնական գրասենյակը), որոնցից 18-ը՝ Երևանում, մնացածը՝ Հայաստանի 10 մարզերում և ավելի քան 160 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում։
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- ↑ http://www.armbanks.am/en/2018/01/23/112217/
- ↑ «Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների հասցեները»։ www.acba.am։ Վերցված է 2023-03-22
- ↑ «Forbes-ը ներկայացրել է Հայաստանի 10 ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը - Armenianeconomy.com»։ armenianeconomy.com։ Վերցված է 2023-03-22
- ↑ «Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող (Տեսանյութ)»։ www.acba.am։ Վերցված է 2023-03-22
- ↑ «Մեր մասին»։ www.acba.am։ Վերցված է 2023-03-22
- ↑ «Փոխարժեքների հաշվիչ»։ www.acba.am։ Վերցված է 2023-04-01