Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե
Հայաստանի Հանրապետության քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե, ՀՀ ՔԲՀՊԿ, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն։
Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Նպատակներ
խմբագրելԸստ Կարապետ Ռուբինյանի, կոմիտեի առաջնային նպատակն է ամեն կերպ աջակցել Հայաստանի քաղբանտարկյալներին` ցուցաբերելով նրանց իրավական, քաղաքական, բարոյական, նյութական աջակցություն, նաև ավելի խթանելու նրանց ազատության համար տարվող պայքարը[1]։
Պատմություն
խմբագրելԿազմակերպությունը հիմնադրել են 2008 թվականի մայիսին մի խումբ ընդդիմադիր գործիչներ՝ Վարդան Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Կարապետ Ռուբինյանը, Տիգրան Խզմալյանը, որի մասին հայտարարել է 2008 թվականի մայիսի 9-ին Կարապետ Ռուբինյանը[1]։ Այդ ժամանակ նա նաև նշել էր, որ կոմիտեի առաջին գործն է լինելու նույն օրը՝ մայիսի 9-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց «Հայոց կանանց միության» կազմակերպած բողոքի ակցիային օժանդակելը և ակցիան իրականացվելու է ի պաշտպանություն միակ կին քաղբանտարկյալի`Անուշ Ղավալյանի։
Անդամներ
խմբագրելԿոմիտեի մեջ ընդգրկված են Վարդան Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Կարապետ Ռուբինյանը, Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև «Ժամանակ Երևան» օրաթերթի լրագրող Գագիկ Աբգարյանը, ազատամարտիկ Մեսրոպ Մեսրոպյանը, Նորիկ Նորիկյանը, «Կանայք հանուն խաղաղության» ՀԿ-ից Գայանե Մարտիրոսյանը, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը[1]։