Լույս (հիմնադրամ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լույս (այլ կիրառումներ)
Լույս Հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Հիմնադրամի առաքելությունն աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թվի ավելացումն է՝ համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։
Լույս | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված | 2009 |
Հիմնադիր | Սերժ Սարգսյան և Տիգրան Սարգսյան |
Կայք | luys.am |
Ծրագրեր Խմբագրել
«Լույսի» ծրագրերից կարող են օգտվել 18-40 տարեկան Հայաստանի քաղաքացիները կամ հայկական ծագում ունեցող այն անձինք, որոնք ընդունվել են «Լույսի» նախանշած 10 համալսարաններից որևէ մեկը[1]։
Բացի ուսանողներին արտասահմանյան երկրներում օգնելուց՝ նաև ծրագրեր է իրականացնում Հայաստանի սահմանների ներսում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ ««Լույսի» կրթաթոշակին համապատասխանելու չափորոշիչներ»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-24-ին։ Վերցված է 2015-02-02
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |