Հայաստանի Հանրապետության կառավարական տուն

Հայաստանի Հանրապետության կառավարական տուն կամ Կառավարության շենք № 1, գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Նախագծել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը 1926-1928 թվականներին, ով այս աշխատանքի համար 1942 թվականին արժանացել է Խորհրդային Պետական մրցանակի։

Հայաստանի Հանրապետության կառավարական տուն
Տեսակպաշտոնական նստավայր
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՓողոցՀանրապետության հրապարակ
ՍեփականատերՀայաստանի Կառավարություն
ԲնակիչՀայաստանի վարչապետ
Հիմնադրված է1929
ՃարտարապետԱլեքսանդր Թամանյան
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Շինարարությունը սկսել և ավարտին է հասցրել հեղինակի որդին՝ Գևորգ Թամանյանը 1952 թվականին[1]։

Այն Հայաստանի վարչապետի պաշտոնական նստավայրն է։

Պատմություն խմբագրել

Հայաստանի Հանրապետության կառավարական տան ներկայիս շենքի հյուսիս-արևմտյան հատվածն, ի սկզբանե, մտահղացվել և կառուցվել է որպես Հայ ժողովրդական կոմիսարիատի առանձին շենք, որի շինարարությունն ավարտվել է 1929 թվականին։

1932-1936 թվականներին նույն տեղում նախագծվել է Կառավարության շենքին կից մի ամբողջ թաղամասի համալիրը, որը ներդաշնակորեն ներառում էր Հայ ժողովրդական կոմիսարիատի շենքը։ Ըստ այդ գծագրի՝ անկանոն հնգանկյունաձև պարագծով շենքի կենտրոնական մասում (ներքին բակում) պետք է բարձրացվեր ավելի բարձր գլանաձև ծավալ, որպեսզի ծառայեր որպես համալիրի տարբեր մասերը կապող ճեմասրահ։ Քաղաքաշինության տեսանկյունից այն Ժողովրդական տան (Օպերայի) հետ միասին ի սկզբանե նախատեսվում էր դառնալ նախագծվող Հյուսիսային պողոտայի առանցքը։ Այնուամենայնիվ, 1941 թվականին շինարարությունը դադարեցվել է, և համալիրի հյուսիսային և արևելյան հատվածների գծագրերն այդպես էլ կյանքի չեն կոչվել։

Ճարտարապետներ խմբագրել

Կառավարության տան շենքը նախագծել է հայ ճարտարապետ Ալ․ Թամանյանը, բայց շինարարությունը սկսել և ավարտել է նրա որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը։ Նա կատարել է որոշակի փոփոխություններ․ հանել է կենտրոնական բարձրադիր հատվածը և արևելյան կողմում ավելացրել նիստերի ընդարձակ դահլիճը։

Շենքի հորինվածք խմբագրել

Կառավարական տունն առաջինն էր, որը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի՝ 1924 թվականի Երևանի կառուցապատման և զարգացման 1-ին գլխավոր հատակագծով նախատեսված կենտրոնական օվալաձև հրապարակում և որին համապատասխան էլ պայմանավորվել են հետագայում կառուցված շենքերի բարձրությունը, հորիզոնական ճեղքերը, մասշտաբը, ռիթմիկ նախշը և ոճական առանձնահատկությունները։

Շենքի ողջ հատակագծի հիմքում ընկած սկզբունքը բավականին պարզ է. ֆունկցիոնալ տեսանկյունից այն հիմնված է նպատակահարմարության վրա. կենտրոնական առանցքային միջանցքների երկու կողմերում աշխատասենյակներն են՝ նիստերի մեծ և փոքր դահլիճները, ճեմասրահների և նախասրահների հետ ներդաշնակ։ Ճակատային մասերի դիզայնը տարբեր է՝ քաղաքաշինական նկատառումներով նրանց վերապահված դերին համապատասխան։ Հրապարակին նայող կորաձև գլխավոր ճակատը մշակված է 5 կամարների ռիթմիկ նախշով, որոնք հենվում են մոնումենտալ հաստափոր սյունափնջերի վրա, որոնց վրայով անցնում է բաց սյունասրահի գոտին։ Հյուսիսային կողմից այն հարում է ուղղանկյուն ռոտոնդայով պսակված աշտարակին։ Հրապարակի հարակից փողոցներում շենքի ճակատային առջևի մասերի ձևավորումն ավելի պարզ է և զուսպ։ Աստիճանական և հարթ անկյունային անցումների շնորհիվ կառուցվածքի ամբողջ դիզայնը ընկալվում է որպես ներդաշնակ ամբողջականություն։ Հեղինակն դեկորատիվ մշակումներում օգտագործել է հայկական միջնադարյան ճարտարապետության (Տեկոր, Դվին) և մոնումենտալ քանդակագործության տարրեր։

Շենքը կառուցված է վարդագույն ֆելզիտային տուֆով՝ հենված բազալտից պատրաստված գետնախարիսխի վրա։

1942 թվականին Ալեքսանդր Թամանյանը Հայաստանի Կառավարության շենքի նախագծման համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ Երևանի Հանրապետության հրապարակի համալիրի հեղինակները 1970 թվականին արժանացել են ՀԽՍՀ Պետական մրցանակների։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
Երևանի գլխավոր հատակագիծ
հեղինակ՝ Ալեքսանդր Թամանյան, 1932 թվական
Երևանի Հանրապետության հրապարակ, աջից՝ Կառավարության շենք Երևանի Հանրապետության հրապարակ և Կառավարության շենք Լենինի արձանը և Կառավարության շենքը, 1978 թվականի խորհրդային նամականիշ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Tour of the Building - Government Building History - The Government of Armenia». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.