Համոնտ Ախել
Համոնտ Ախել (հոլ.՝ Hamont-Achel), քաղաք և կոմունա Լիմբուրգ նահանգում։ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը կազմում է 13898 մարդ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 43.66 կմ քառ․: Համոնտ Ախել կոմունան ստեղծվել է 1977 թվականին Համոնտի և Ախել քաղաքի կոմունաների միավորման միջոցով։ 1985 թվականին կոմունան ստացել է քաղաքի կարգավիճակ, զինանշան և դրոշ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 43,66 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | հոլանդերեն | ||||
Բնակչություն | 14 299 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 011 | ||||
Փոստային դասիչ | 3930[2] | ||||
Պաշտոնական կայք | hamont-achel.be | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Համոնտն առաջին անգամ հիշատակվում է 1257 թվականին, իսկ Ախելը 1139 թվականին Իննոկենտիոս II պապի կոնդակում։ Վերջինում նաև նշված է, որ 12-րդ դարում այսօրվա Համոնտ, Ախել և Սինթ Հյոիբրեխտս-Լիլլյա քաղաքները պատկանել են Մաաստրիխտի Սուրբ Սերվանտեսի կապիտուլին։ Մոտ 1275 թվականին այս տարածաշրջանն ընկավ Բոկստելի իշխանության տակ, որը վերոհիշյալ եկեղեցու հովանավորն էր, ինչը հանգեցրեց Գրեվենբրուկի ավատատիրության առաջացմանը։ Վերջինիս առաջին սեփականատերը դարձավ Բոկստելի իշխաններից մեկը։
Տեսարժան վայրերԽմբագրել
Համոնտ Ախելի տեսարժան վայրերից են Նապոլեոնի ջրաղացը (1804 թվական), մի շարք եկեղեցիներ և բենեդիկտյան Ախելսե Քլյոիս աբբայությունը, որտեղ 1998 թվականից պատրաստվում է «Ախել» գարեջուրը։
Բնակչության աճԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Website about Hamont-Achel (Հոլանդերեն)
- The Pessimist's Guide to History Archived 2011-08-23 at the Wayback Machine.
- sporza.be report on Jelle Vanendert's return home after the 2011 Tour de France
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համոնտ Ախել կատեգորիայում։ |